Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0045/16/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդ.

ԵԴ2/0045/16/23

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հովհաննես Սամվելի Խաչատրյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սևանի փողոց, 124 տուն,
9 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի սեպտեմբերի 27-ին
ծանոթանալով Բելառուսի Հանրապետության Լենինսկի շրջանի Գրոդնո քաղաքի դատարանի՝ Հովհաննես Սամվելի Խաչատրյանի վերաբերյալ իրավական օգնություն ցույց տալու մասին դատական հանձնարարությանը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Բելառուսի Հանրապետության Գրոնդո քաղաքի Լենինսկի շրջանի դատարանի կողմից Հովհաննես Սամվելի Խաչատրյանի վերաբերյալ Դատարան է ներկայացվել դատական հանձնարարություններ:
Դատական հանձնարարությունները դատավոր Ա. Մուշեղյանիս է մակագրվել 2023 թվականի օգոստոսի 17-ին, իսկ աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի օգոստոսի 18-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս կողմից 2023 թվականի օգոստոսի 29-ին կայացվել է թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ որոշում:
Թարգմանված փաստաթղթերը Դատարանի գրասենյակ են մուտքագրվել 19.09.2023 թվականին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ և 434-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Բելառուսի Հանրապետության Լենինսկի շրջանի Գրոդնո քաղաքի դատարանի՝ Հովհաննես Սամվելի Խաչատրյանի վերաբերյալ, դատական հանձնարարությունններն ընդունել վարույթ և այն կատարելու կապակցությամբ հրավիրել դատական նիստ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 17:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`