Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/64062/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/64062/02/22

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին
ՀՀ, ք. Երևան, Պարույր Սևակի 8/2-145

Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԴ/64062/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.06.2023թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ՝ հայցվոր Լուսինե Գվիդոնի Գևորգյանի, պատասխանող Միշա Վաղարշակի Բեջանյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Գվիդոնի Գևորգյանի հայցադիմումին ընդդեմ Միշա Վաղարշակի Բեջանյանի, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Լուսինե Գվիդոնի Գևորգյանը 13.12.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Միշա Վաղարշակի Բեջանյանի, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.12.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.02.2023 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ 2011 թվականի կառավարության որոշմամբ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ երիտասարդ մասնագետների համար մատչելի բնակարան կառուցելու ծրագիրը հայցվորին հնարավորույուն է տվել դառնալ ծրագրի շահառու: Ծրագրի շահառու դառնալու համար պահանջվել են մի շարք փաստաթղթեր, ներառյալ՝ դասախոսական և բժշկական աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը, առողջապահության նախարարի հրամանը, տեղեկանք աշխատանքի վայրից, տեղեկանք կադաստրից ընտանիքի կազմի մասին: Փաստաթղթերից կազմված փաթեթը ներկայացվել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին, որի արդյունքում վիճակահանության 3-րդ փուլում հայցվորը դարձել է ծրագրի շահառու և իրեն հատկացվել է բնակարան Ծարավ Աղբյուր 55/8 շենք, բնակարան 4 հասցեում:
Հայտնել է, որ բնակարանի նախնական արժեքը կազմել է 10.000.859 ՀՀ դրամ, որից 200.000 դրամ նախավճարը վճարվել է հայցվորի կողմից 2012 թվականի մարտին, իսկ 30%-ը կանխավճարը պետք է վճարվեր 2012 թվականի մայիս ամսին:
Գումարի մեծ լինելու հանգամանքով պայմանավորված՝ դիմել է իր քավոր Միշա Բեջանյանին, ով անմիջապես պատրաստականություն է հայտնել վճարել կանխավճարը: Բնակարանը հանձնելուց առաջ, վերջնական փաստաթղթերը կազմելու և ստորագրելու պահի Միշա Բեջանյանը տեղյակ է եղել, և պահանջել իրեն վերադարձնել վճարված կանխավճարն ամբողջությամբ:
Քանի որ հայցվորն այդ ժամանակ չէր կարող վերադարձնել գումարը, պատասխանող Միշա Բեջանյանին առաջարկել է վճարված գումարի փոխարեն իրեն դարձնել համասեփականատեր:
Հայտնել է, որ բնակարանի համար վճարվելիք գումարի մնացած մասը վճարել է հայցվորը՝ ըստ ժամանակացույցի: Անշարժ գույքի արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո 15.08.2014 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիր, որով Միշա Բեջանյանը ևս դարձել է համասեփականատեր, քանի որ հայցվորն այլ տարբերակ չի ունեցել, քան համաձայնվել, որ վերջինիս դառնա համասեփականատեր վճարված կանխավճարի դիմաց:
Նշել է, որ «Երիտասարդ մւսսևագետների համար մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու ոչ մի հիմք Միշա Բեջանյանը չի ունեցել: Բնակարանը շահագործման է հանձնվել 2014 թվականի օգօստոսին, որից տարի հետո հայցվորը տեղափոխվել է նոր բնակարան, կատարել է հիմնական վերանորոգում, առ այսօր բոլոր կոմունալ վճարումները, գույքահարկ, համատիրության վճար կատարվում են հայցվորի կողմից: Միշա Բեջանյանը երբևէ չի բնակվել տվյալ բնակարանում, որևէ ներդրում չի ունեցել և վերջինիս կողմից որևէ վճարումներ չի կատարվել:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 306-րդ, 877-րդ հոդվածները՝ հայցվորը նշել է, որ 15.08.2014 թվականին կնքված ք. Երևան, Ծարավ Աղբյուր 55/8 շենք, բնակարան 4 հասցեի բնակարանի վերաբերյալ կնքված «առուվաճառքի» պայմանագիրը չի եղել իրական առուվաճառքի պայմանագիր, այլ եղել է շինծու /առոչինչ/ գործարք: Նշված գործարքով քողարկվել է այլ գործարք:
Տվյալ դեպքում քողարկված գործարքն իրականում տեղի է ունեցել ոչ «առուվաճառքի» պայմանագիրը ստորագրած անձանց միջև, այլ Լուսինե Գևորգյանի և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջև: Գնորդի կողմում «Երիտասարդ մասնագետների համար մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու ոչ մի հիմք Միշա Բեջանյանը չի ունեցել: Քողարկված գործարքը եղել է փոխառության գործարքը, որն այդ պահին պետք է կնքվեր և չի կնքվել: Մասնավորապես՝ կանխավճարը վճարվել է Միշա Բեջանյանի կողմից և անդորրագիրն էլ վճարման նրա անունով է, մյուս բոլոր վճարային անդորրագրերը հայցվորի անունով են: Հետևապես, «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ երիտասարդ մասնագետների համար մատչելի բնակարան կառուցելու ծրագրի շահառու, առավել ևս առուվաճառքի կողմ չէր կարող լինել Միշա Բեջանյանը և ստորագրեր «առուվաճառքի» պայմանագիրը, որը բնականաբար գիտակցում էր «Երևանի պեաական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն, որ այդ տարիքի անձը չէր կարող տվյալ ծրագրի շահառու լինել և հանդես գալ որպես գնորդ:
2. «Առուվաճառքի» պայմանագիրը ստորագրած անձանց կամքը չի համապատասխանել պայմանագրում շարադրվածին: Այսինքն, կողմերի միջև իրականում ծագել են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ձևակերպել են:
Այս պարագայում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ երիտասարդ մասնագետների համար մատչելի բնակարան կառուցելու ծրագրի շրջանակներում որպես շահառու դարձնել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին, ակնհայտ է, որ արդեն իսկ կողմերի կամքը չի կարող համապատասխանել պայմանագրում շարադրվածին, քանի որ ակնհայտ էր, որ կանխավճարի դիմաց է տրվել համաձայնություն համասեփականատեր դառնալու, այնինչ պետք է իրականում կնքվեր փոխառության պայմանագիր, որը չի կնքվել:
Նշել է, որ ակնհայտ է, որ 15.08.2014 թվականին կնքված ք. Երևան, Ծարավ Աղբյուր 55/8 շենք, բնակարան 4 հասցեի բնակարանի վերաբերյալ կնքված «առուվաճառքի» պայմանագիրը օրենքին հակասող, առոչինչ, շինծու գործարք է:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ հայցվոր Լուսինե Գվիդոնի Գևորգյանը դատարանին խնդրել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ 15.08.2014 թվականին Լուսինե Գևորգյանի, Միշա Բեջանյանի և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջև կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրի նկատմամբ, այն է՝ որպես շինծու առոչինչ գործարքի անվավերության հետևանք առոչինչ ճանաչել Լուսինե Գևորգյանի, Միշա Բեջանյանի և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջև կնքված 15.08.2014 թվականին կնքված ք. Երևան, Ծարավ Աղբյուր 55/8 շենք, բնակարան 4 հասցեում գտնվող տան անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և որպես դրա հետևանք դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը և կիրառել իրական պայմանագրի կանոնները՝ քաղաք Երևան, Ծարավ Աղբյուր 55/8 շենք, բնակարան 4 հասցեի պայմանագիրը նույն պայմանով համարել կնքված Լուսինե Գվիդոնի Գևորգյանի և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջև:
Պատասխանող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից 19.01.2023 թվականին դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որով հայտնել են, որ 2012թ. ապրիլի 10-ին վաճառող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) և գնորդ Լուսինե Գվիդոնի Գևորգյանի լիազորված անձ (լիազորագիրը՝ վավերացվել է Էրեբունի նոտարական տարածքի նոտար Ա. Ղազարյանի կողմից, 06.04.2012 թվականին՝ ռ. 1795) Միշա Բեջանյանի միջև կնքվել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 շենքի թիվ 4 բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր: Նշված պայմանագրով կողմերը պայմանավորվել են նշված հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատման ավարտից հետ կնքել բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագիր: Մինչև կառուցապատման ավարտը և հիմնական պայմանագիր կնքելը բնակարանի վաճառքի ընդհանուր գինն ամբողջությամբ վճարվել է՝ կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: 15.08.2014 թվականին կնքվել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 շենքի թիվ 4 բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագիր (այսուհետ՝ հիմնական պայմանագիր):
Հայցվոր Լուսինե Գևորգյանի կողմից 2014թ. հունիսի 13-ին կազմակերպության նախագահին հասցեագրված դիմումի հիման վրա հիմնական պայմանագրի գնորդի կողմում ներգրավվել է նաև Միշա Վաղարշակի Բեջանյանը:
Նշվել է, որ կազմակերպության կողմից իրականացված բնակարանաշինական ծրագրերի բազմաթիվ շահառուների (գնորդների) հայեցողությամբ և դիմումով, կնքվող անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կողմ են դարձրել իրենց մերձավորները: Հետևաբար, այդ տեսանկյունից հայցվորի դիմումը բացառություն չէր և կազմակերպությունը պարտավոր չէր և չէր էլ կարող իմանալ համասեփականատեր ներգրավելու՝ հայցվորի իրական մտադրության մասին, առավել ևս, որ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող իրավազորությունների իրացման նախապայման հանդիսանում է սեփականատիրոջ հայեցողությունը:
Նշվածը փաստում է, որ Միշա Բեջանյանը 15.08.2014 թվականին կնքված հիմնական պայմանագրի կողմ դարձել է հայցվորի գրավոր ու հստակ արտահայտված հայեցողության և դիմումի արդյունքում, ինչը փաստում է, որ կազմակերպությանը հայտնի չէր, և չէր էլ կարող լինել հիմնական պայմանագրի կնքմամբ Լուսինե Գևորգյանի և Միշա Բեջանյանի կողմից մեկ այլ գործարք քողարկելու փաստը:
Ելնելով վերոգրյալից, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը նշել է, որ որ 15.08.2014 թվականին կողմերի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրն իրավաչափ է և համապատասխանել է կնքման պահին գործող օրենքին:
Պատասխանող Միշա Վաղարշակի Բեջանյանի ներկայացուցիչ Մարետա Բաբայանը, ներկայանալով 08.06.2023 թվականին հրավիրված դատական նիստին, հայտնել է, որ ամբողջությամբ առարկում են ներկայացված հայցի դեմ:
Հայտնել է, որ 2011 թվականից Միշա Վաղարշակի Բեջանյանը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Լուսինե Գվիդոնի Գևորգյանի հետ, վերջիններս վարել են համատեղ կենցաղ:
Միշա Բեջանյանը Լուսինե Գևորգյանի հետ ձեոք է բերել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից կաոուցված Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի 55/8 հասցեում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի 59,5 քմ ընդհանուր մակերեսով թիվ 4 բնակարանը:
Կողմերը հանդիսանում են վերը նշված բնակարանի համասեփականատերեր:
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության միջև մի կողմից և Միշա Բեջանյանի ու Լուսինե Գևորգյանի միջև մյուս կողմից, 15.08.2014 թվականին կնքվել է առուվաճառքի մասին պայմանագիր, համաձայն որի՝ վաճառողը վաճառել է վերը նշված բնակարանը գնորդներին 11.007.500 ՀՀ դրամ գումարով:
Օրենքով սահմանված ժամկետում առուվաճառքի պայմանագիրը ներկայացվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, հասցեի նկատմամբ գրանցվել է Միշա Բեջանյանի ու Լուսինե Գևորգյանի սեփականության իրավունքը:
Մ. Բեջանյանը՝ որպես գնորդ հանդես է եկել հայցվորի համաձայնությամբ և վճարել բնակարանի կես արժեքը: Նշվածը հաստատվում է վճարման անդորրագրերով, ինչպես նաև գործում առկա համաձայնությամբ: Բացի այդ, Պատասխանողը բնակվել է վիճելի հասցեում և մասնակցել հասցեի վերանորոգման աշխատանքներին/ծախսերին:
2019 թվականի հուլիս ամսից կողմերը փաստացի բաժանվել են, որից հետո վերջիններիս միջև առաջացել է վեճ բնակարանն առանձնացնելու կամ վաճառելու վերաբերյալ:
Միշա Բեջանյանը բազմիցս առաջարկել է Լուսինե Գևորգյանին իր տան բաժնեմասի դիմաց գումար տրամադրել իրեն կամ վաճառել բնակարանը՝ գումարը բաշխելով կողմերի միջև հավասար բաժիններով, սակայն վերջինս հրաժարվել է:
Միշա Վազարշավի Բեջանյանը 23.08.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լուսինե Գվիդոնի Գևորգյանի՝ գույքը առանձնացնելու կամ սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որը 09.09.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ԵԴ/27136/02/19 քաղաքացիական գործ):
Դատարանի 20.03.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/27136/02/19 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև սույն քաղաքացիական գործի ավարտը:
Թիվ ԵԴ/27136/02/19 քաղաքացիական գործի վարույթը հարուցվելուց հետո հայցվորը փոխել է վիճելի հասցեի տան կողպեքը և զրկել Մ. Բեջանյանիև իր սեփականություն հանդիսացող բնակարան մուտք գործելու հնարավորությունից:
Մ. Բեջանյանի և Լ. Գևորգյանի միջև երբևէ չի քննարկվել փոխաոության պայմանագիր կնքելու հարց: Հասցեի նկատմամբ աոուվաճաոքի պայմանագիր կնքելուց կողմերի կամքը ուղղված է եղել բնակարան ձեռք բերելուն, վերջիններս՝ որպես ընտանիք վարել են համատեղ կենցաղ, հակառակ դեպքում կողմերի միջև կկնքվեր փոխառության կամ գրավի պայմանագիր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/64062/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի հոկտեմբերի 27-ին` ժամը «16:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/64062/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) Օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը,
բ) այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալու՝ շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը,
գ) գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը,
դ) վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների, մասնավորապես՝ փոխառության իրավահարաբերությունների առկայությունը.
ե) կողմերի միջև իրականում առկա փոխառության իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
3.2. Պատասխանողը Միշա Վաղարշակի Բեջանյանը պետք է ապացուցի, որ 15.08.2014 թվականին կնքված պայմանագիրը ստորագրած անձանց կամքը համապատասխանել է պայմանագրում շարադրվածին:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 27.10.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ






Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`