Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/21068/02/20

«Դիտեքս փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին
ք.Երևան, Գրիբոյեդովի 60

Արտավազդ Բոյաջյանին
ՀՀ, Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Քասախ,
Երիտասարդական փողոց, 12 շենք, բնակարան 8

Սամվել Պապիկյանին
ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ,
Անկախության փողոց, 19 շենք, բնակարան 14

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ․ Հովհաննիսյան


ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.07.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ Արտյոմ Հրանտի Կարապետյանի ներկայացուցիչ Աննա Երանոսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արտյոմ Հրանտի Կարապետյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, «Դիտեքս փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Սամվել Պապիկյանի, Արտավազդ Բոյաջյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արտյոմ Հրանտի Կարապետյանը 15.07.2020թ. հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ.Սարգսյան) 22.07.2020թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Արտյոմ Հրանտի Կարապետյանը 24.07.2020թ. կրկին անգամ հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 05.08.2020թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2020թ. որոշմամբ նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, և գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 09.04.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.07.2021թ. որոշմամբ Սամվել Պապիկյանը, Արտավազդ Բոյաջյանը ներգրավվել են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործը 01.06.2022թ մակագրվել և 02.06.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
18.07.2023 թվականին հայցվոր Արտյոմ Հրանտի Կարապետյանի ներկայացուցիչ Աննա Երանոսյանը դատարան ներկայացված միջնորդությամբ խնդրել է «Դիտեքս փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին ներգրավել որպես պատասխանող:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 18.07.2023 թվականի որոշմամբ Դիտեքս փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ն ներգրավել է որպես պատասխանող։
Արտյոմ Հրանտի Կարապետյանը ներկայացված հայցապահանջով խնդրել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին պարտավորեցնել Արտյոմ Հրանտի Կարապետյանին տրամադրել ապահովագրական հատուցում 868․200 ՀՀ դրամի չափով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 21-ին` ժամը «15:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/21068/02/20 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Արտյոմ Հրանտի Կարապետյանի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրային իրավահարաբերությունների առկայության փաստ,
բ) Ապահովագրական պատահարի տեղի ունենալու և դրա արդյունքում տրանսպորտային միջոցին 868․200 ՀՀ դրամի չափով վնաս պատճառվելու փաստերը,
գ) Պատահարի առաջացման պատճառների առաջնային և կրկնակի փորձագիտական եզրակացությունների ոչ իրավաչափ լինելու փաստերը,
դ) Ճանապարհատրանսպորտային պատահարն այլ վարորդի/վարորդների ոչ իրավաչափ գործողություններով պայմանավորված լինելու հանգամանքը,
ե) 868․200 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում վճարելու «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության պարտավորության առկայության փաստը:
զ) «Դիտեքս փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պատշաճ պատասխանող հանդիսանալու փաստը։
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի
ա) ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը, այդ թվում՝ ապահովագրական հատոցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ որոշման իրավաչափությունը։
4․ Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 21.11.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`