Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԷԴ/0542/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, հեռ. 010240821

11.10.2023թ.

Քաղաքացիական գործ

ԵԷԴ/0542/02/13

Պատասխանող՝ Դավիթ Մելքոնյանին

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Նոր Արեշ 2-րդ փող., 37/1 տուն

Տեղեկացվում է Ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 17-ից 23-ը ներառյալ դատավոր Ա.Շիլաջյանը գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում: Ուստի 23.10.2023թ., ժամը 10:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվում է 30.11.2023թ., ժամը 14:30-ին:

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԷԴ/0542/02/13 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Էլբիս Բաղդասարյանի ընդդեմ Նորա Խաչատրյանի` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից բաժնեմասն առաձնացնելու պահանջի մասին:



Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:

Դատական նիստը նշանակվել է 30.11.2023թ., ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, 9-րդ նիստերի դահլիճում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010240821

Էլ. փոստ`