թիվ Արդ1/0095/02/23 քաղ. գործով փաստաթղթերը դեպոնացված են Արմավիր մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում
11.10.2023
Դիմող՝ Մարիետա Շահիսմայիլի Սարգսյանին
Արմավիրի մ., գ.Աղավնատուն, Բ.Ներսիսյան փ., 65տ
Ուղարկվում է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2023 թվականի դիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Հասցե` Գրիգոր Լուսավորիչ 15
Հեռ..` 0-231 5-27-38
Էլ. փոստ`