Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/53365/02/21

Կարինե Միխայելի Կյուրեղյանին
/ՀՀ, ք.Երևան, Արցախի փող., 8 շենք, բն. 1/

Կարինե Միխայելի Կյուրեղյանի
ներկայացուցիչ Լարիսա Հայրապետյանին
/ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պող. 49/22/

Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 24/

Ռաֆայել Վահանի Հովհաննիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 24/

Հայկանդուխտ Բագրատի Հովհաննիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 23/

Ալվարդ Դրաստամատի Հովհաննիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 24/

Կարինե Ռաֆայելի Հովհաննիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 24/

Նաիրա Ռաֆայելի Հովհաննիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 23/

Հայկանդուխտ Ռաֆայելի Հովհաննիսյանին
/ՀՀ, ք.Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 23/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Միխայելի Կյուրեղյանի ընդդեմ Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանի, Ռաֆայել Վահանի Հովհաննիսյանի, Հայկանդուխտ Բագրատի Հովհաննիսյանի, Ալվարդ Դրաստամատի Հովհաննիսյանի, Կարինե Ռաֆայելի Հովհաննիսյանի, Նաիրա Ռաֆայելի Հովհաննիսյանի, Հայկանդուխտ Ռաֆայելի Հովհաննիսյանի՝ պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը պատասխանողի բաժնին համաչափ տարածելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Կարինե Միխայելի Կյուրեղյանը 26.11.2021թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանի, Ռաֆայել Վահանի Հովհաննիսյանի, Հայկանդուխտ Բագրատի Հովհաննիսյանի, Ալվարդ Դրաստամատի Հովհաննիսյանի, Կարինե Ռաֆայելի Հովհաննիսյանի, Նաիրա Ռաֆայելի Հովհաննիսյանի, Հայկանդուխտ Ռաֆայելի Հովհաննիսյանի՝ պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը պատասխանողի բաժնին համաչափ տարածելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) 10.12.2021թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Հովսեփյան) 20.12.2022թ. որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
«ԱՆԻԿՈՄ» ՍՊԸ-ի կողմից 22.03.2023թ. դատարան է ստացվել փորձագետի եզրակացությունը` քաղաքացիական գործի հետ միասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործը 22.03.2023թ մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.03.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանողներ Հայկանդուխտ Բագրատի Հովհաննիսյանը, Ալվարդ Դրաստամատի Հովհաննիսյանը, Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանը, Հայկանդուխտ Ռաֆայելի Հովհաննիսյանը ստացել են քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ Ռաֆայել Վահանի Հովհաննիսյանին, Կարինե Ռաֆայելի Հովհաննիսյանին Նաիրա Ռաֆայելի Հովհաննիսյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 22.06.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի հուլիսի 19-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Կարինե Միխայելի Կյուրեղյանը դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/24761/02/18 քաղաքացիական գործով 18.12.2020 թվականին կայացված վճռով բավարարել է Կարինե Միխայիլի Կյուրեղյանի հայցն ընդդեմ Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և վճռել է Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանից հօգուտ Կարինե Միխայիլի Կյուրեղյանի բռնագանձել 14.340 ԱՄՆ դոլարին համարժեք 7.000.000 ՀՀ դրամ գումար՝ որպես փոխառության գումար, սկսած 2018 թվականի նոյեմբերի 01-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 7.000.000 ՀՀ դրամի նկատմամբ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար հաշվարկել և Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանից հօգուտ Կարինե Միխայիլի Կյուրեղյանի բռնագանձել ՀՀ քաղաքացիական գրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսի դրույքները:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/24761/02/18 քաղաքացիական գործով 24.06.2021 թվականին կայացրած լրացուցիչ վճռով վճռել է Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանից հօգուտ Կարինե Միխայիլի Կյուրեղյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
27.09.2021 թվականին ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող Հ. Առուստամովը որոշում է կայացրել թիվ ԵԴ/24761/02/18 քաղաքացիական գործով տրամադրված կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 05069823 կատարողական վարույթն ավարտելու մասին:
ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետի կողմից 28.09.2021 թվակնաին պահանջատեր Կարինե Միխայելի Կյուրեղյանին ուղղված գրությամբ հայտնվել է, որ պարտապան Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 23, 24 հասցեի անշարժ գույքի վրա արգելանք է դրվել:
Պահանջատեր Կարինե Միխայելի Կյուրեղյանին առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան պարտապան Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:
Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն՝ ՀՀ, ք. Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 23, 24 հասցեի անշարժ գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանին, Ռաֆայել Վահանի Հովհաննիսյանին, Հայկանդուխտ Բագրատի Հովհաննիսյանին, Ալվարդ Դրաստամատի Հովհաննիսյանին, Կարինե Ռաֆայելի Հովհաննիսյանին, Նաիրա Ռաֆայելի Հովհաննիսյանին, Հայկանդուխտ Ռաֆայելի Հովհաննիսյանին:
Վերոգրյալի հաշվառմամբ Կարինե Միխայելի Կյուրեղյանը դատարանին խնդրել է բնեղենով առանձնացնել Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանի բաժինը ՀՀ, ք. Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 23, 24 հասցեի անշարժ գույքից՝ 1/7-րդ չափով՝ դրա վրա թիվ ԵԴ/24761/02/18 քաղաքացիական գործով վճռի հիման վրա հօգուտ Կարինե Միխայելի Կյուրեղյանի բռնագանձում տարածելու համար, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը վաճառել հրապարակային սակարկություններով և բռնագանձումը տարածել Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանի բաժնին համաչափ բաշխված գումարի վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ԹիվԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 01-ին` ժամը «16:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա սահմանված և պատասխանողի կողմից չկատարված գումարային պարտավորություն,
բ) ՀՀ, ք. Երևան, Աճեմյան փողոց, 18 շենք, բնակարան 23, 24 հասցեում գտնվող անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու և ընդհանուր գույքում Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանի համապատասխան բաժնեմասի առկայության փաստերը,
գ) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու այլ գույքի անբավարար լինելու կամ բացակայության փաստը,
դ) առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստը կամ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից դրա դեմ առարկություն ներկայացնելու փաստը,
ե) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացվելու փաստը,
զ) ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու փաստը:
2.Պատասխանողները պետք է ապացուցեն
ա) Թիվ ԵԴ/24761/02/18 գործով Կարինե Միխայելի Կյուրեղյանի նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարված լինելու փաստը:
բ) Թիվ ԵԴ/24761/02/18 գործով Կարինե Միխայելի Կյուրեղյանի նկատմամբ պարտավորությունն ամբողջությամբ կատարման համար Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ բավարար գույք:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 01.03.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`