Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/1492/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/1492/02/23

Արման Ալբերտի Աբրահամյանին
ՌԴ, Կալինինգրադի մարզ, Սվետլոգորսկի շրջան, ք. Սոետլոգորսկ,
Ֆրուկտովայա փողոց, շենք 4, բնակարան 38

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/1492/02/23 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Լիլիթ Գագիկի Աբրահամյանի ներկայացուցիչ Լիլիթ Սահակյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ2/1492/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Գագիկի Աբրահամյանի ընդդեմ Արման Ալբերտի Աբրահամյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Լիլիթ Գագիկի Աբրահամյանը 20.04.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Արման Ալբերտի Աբրահամյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 25.04.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 28.04.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ 03.10.2023 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով Լիլիթ Գագիկի Աբրահամյանը դատարանին խնդրել է Արման Ալբերտի Աբրահամյանից հօգուտ Լիլիթ Գագիկի Աբրահամյանի բռնագանձել անչափահասներ 23.08.2010 թվակնաին ծնված Արինա Արմանի Աբրահամյանի և 17.05.2014 թվականին ծնված Տիգրան Արմանի Աբրահամյանի համար ալիմենտ յուրաքանչյուր երեխայի համար կայուն դրամական գումարով, ամսական 30.000 ՀՀ դրամի չափով և 15.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր երեխայի համար՝ որպես լրացուցիչ ծախս՝ մինչև երեխաների չափահաս դառնալը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/1492/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 08-ին` ժամը «15:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/1492/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Անչափահասներ Արինա Արմանի Աբրահամյանի և Տիգրան Արմանի Աբրահամյանի մայրն է հանդիսանում Լիլիթ Գագիկի Աբրահամյանը, իսկ հայրը՝ Արման Ալբերտի Աբրահամյանը,
բ) Անչափահասներ Արինա Արմանի Աբրահամյանը և Տիգրան Արմանի Աբրահամյանը գտնվում են Ստելլա Սերգեյի Պիրոեվայի խնամքին,
գ) Ալիմենտը ենթակա է բռնագանձման կայուն դրամական գումարով և յուրաքանչյուր երեխայի համար ամսական 30.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ վճարման ենթակա լինելու հիմնավորվածությունը,
դ) Երեխաների մոտ առկա են բացառիկ հանգամանքներ և այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսերի համար յուրաքանչյուր ամիս պատասխանողը պարտավոր է յուրաքանչյուր երեխայի համար վճարել 15.000 ՀՀ դրամ,
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր աշխատելու և կանոնավոր վաստակ և/կամ այլ եկամուտ ստանալու հանգամանքը, ինչպես նաև ներկայացված պահանջների մերժման հիմքերի առկայության փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 08.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`