Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9314/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/9314/02/23
03.10.2023թ.

«Հ.Գ.Շ.» ՍՊԸ-ին
ՀՀ, ք․ Երևան, Բայրոնի փողոց, 3 շենք, բնակարան 8

Գևորգ Շահենի Հովասափյանին
ՀՀ, ք․ Երևան, Բայրոնի փողոց, 3 շենք, բնակարան 8

Գրիգորի Շահենի Հովասափյանին
ՀՀ, ք․ Երևան, Բայրոնի փողոց, 3 շենք, բնակարան 8

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/9314/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Նարինե Մնացականյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Հ.Գ.Շ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Գևորգ Շահենի Հովասափյանի, Գրիգորի Շահենի Հովասափյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի և պատասխանողներին պատկանող այլ գույքի վրա տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 13.03.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Հ.Գ.Շ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Գևորգ Շահենի Հովասափյանի, Գրիգորի Շահենի Հովասափյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Լ. Գրիգորյան) 27․03․2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 15․05․2023 թվականին կրկին է հայցադիմումը ներկայացել դատարան։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.05.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է պատասխանողներ «Հ.Գ.Շ.» ՍՊԸ-ից և Գևորգ Շահենի Հովասափյանի հօգուտ «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության համապարտության կարգով բռնագանձել 111,334,387.60 (հարյուր տասնմեկ միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր ութսունյոթ ամբողջ վեց) ՀՀ դրամ, որից վարկի գումար՝ 105,235,834.70 (հարյուր հինգ միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ յոթ) ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումար` 5,955,478.40 (հինգ միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր յոթանասունութ ամբողջ չորս) ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս` 8,517.6 (ութ հազար հինգ հարյուր տասնյոթ ամբողջ վեց) ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ` 134,556.60 (հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր հիսունվեց ամբողջ վեց) ՀՀ դրամ: Խնդրել է նաև 105,235,834.70 (հարյուր հինգ միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ յոթ) ՀՀ դրամ ժամկետանց վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրի 7.3 կետով նախատեսված տոկոսներ տարեկան 24 /քսանչորս/ տոկոս տոկոսադրույքով տոկոսներ` սկսած 06/03/2023 թվականից մինչև պարտավորության կատարման` վարկի գումարների փաստացի վճարման օրը, 5,955,478.40 (հինգ միլիոն ինը հարյուր հիսունհինգ հագար չորս հարյուր յոթանասունութ ամբողջ չորս) ՀՀ դրամ ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տույժ` սկսած 06/03/23 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, վարկային պայմանագրի 7.2 կետով նախատեսված յուրաքանչյուր ուշացրած օրվա համար` չվճարված տոկոսագումարի 0,13 (զրո ամբողջ տասներեք հարյուրերորդական) տոկոսի չափով:
«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը դատարանին խնդրել է գումարների բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող ՀՀ, ք.Երևան, Մովսես Խորենացի 12 շենք, 14 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող` 165.7 /հարյուր վաթսունհինգ ամբողջ յոթ/ քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքի, ՀՀ, ք.Երևան, Աովսես Խորենացի 12 շ, 13 շինություն հասցեում գտնվող' 131.7 (հարյուր երեսունմեկ ամբոդջ յոթ) քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքի, ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս այգետարածք, թիվ 61 և 62 այգ. հողամասեր այգետարածքներ հասցեում գտնվող' 670.5 (վեց հարյուր յոթանասուն ամբողջ հինգ) քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց այգետնակի և 0.1050 հա ընդհանուր մակերեսով հողամասի վրա, ինչպես նաև պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի' այդ թվում դրամական միջոցների վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/9314/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 08-ին` ժամը «16:30»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/9314/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) պատասխանողների կողմից ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության փաստերը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 111,334,387.60 (հարյուր տասնմեկ միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր ութսունյոթ ամբողջ վեց) ՀՀ դրամ կազմելու փաստը, որից վարկի գումար՝ 105,235,834.70 (հարյուր հինգ միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ յոթ) ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումար` 5,955,478.40 (հինգ միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր յոթանասունութ ամբողջ չորս) ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս` 8,517.6 (ութ հազար հինգ հարյուր տասնյոթ ամբողջ վեց) ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ` 134,556.60 (հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր հիսունվեց ամբողջ վեց) ՀՀ դրամ,
դ) երաշխավորության իրավահարաբերության առկայության և երաշխավորի՝ համապարտ պատասխանատվության կրելու փաստերը,
ե) օրական 0,13 տոկոսի չափով տույժի հաշվարկման հիմքերի առկայության փաստը,
զ) հիմնական պարտավորությունը գրավով ապահովված լինելու, գրավի իրավունքը գրանցված լինելու փաստերը,
է) պատասխանողներին պատկանող այլ գույքերի վրա, այդ թվում՝ դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն իրենց պարտավորությունների՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 08.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`