Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ/11858/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պատասխանողներ Նունե Տիգրանի Ղազարյանին
Տիգրան Ավետիսի Ղազարյանին
Լամարա Անդրանիկի Ղազարյանին
Նորիկ Տիգրանի Ղազարյանին
Կարինե Ռազմիկի Ղազարյանին
Լիլիթ Նորիկի Ղազարյանին
Տիգրան Նորիկի Ղազարյանին
Ավետիս Նորիկի Ղազարյանին
Լաուրա Ռուբենի Առաքելյանին
Ք.Մեծամոր, 1թաղմ., 8շ., 5 բն

Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանի վարույթում քննվող թիվ Արդ/11858/02/22 քաղ. գործով, ըստ հայցի՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Նունե Տիգրանի Ղազարյանի, երրորդ անձեր՝ Տիգրան Ավետիսի Ղազարյանի, Լամարա Անդրանիկի Ղազարյանի, Նորիկ Տիգրանի Ղազարյանի, Կարինե Ռազմիկի Ղազարյանի, Լիլիթ Նորիկի Ղազարյանի, Տիգրան Նորիկի Ղազարյանի, Ավետիս Նորիկի Ղազարյանի, Լաուրա Ռուբենի Առաքելյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, հերթական դատական նիստը նշանակվել է 24.10.2023թ., ժամը՝ 14:00-ին /հասցեն ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15/:
Խնդրում ենք հերթական դատական նիստին ապահովել Ձեր մասնակցությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`

1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Էջմիածին,Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` +374-231-5-27-38

Էլ. փոստ`