Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/4338/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 78-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
ԵԱՔԴ/4338/02/17
«13» հոկտեմբերի 2023 թվական

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ Նորիկ Հայկի Տեր-Գրիգորյանի իրավահաջորդ
Մարինե Էրեկլիի Բադալյանին
/ՀՀ, ք. Երևան, Ադանայի փողոց, 15 տուն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/4338/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Նորիկ Հայկի Տեր-Գրիգորյանի իրավահաջորդներ՝ Գոռ Նորիկի Տեր-Գրիգորյանի, Մարինե Էրեկլիի Բադալյանի ընդդեմ Նաիրա Հովհաննեսի Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույնով հայտնվում է, որ թիվ ԵԱՔԴ/4338/02/17 քաղաքացիական գործով 2023 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին հրավիրված է նախնական դատական նիստ, որի վերաբերյալ դատական ծանուցագրերը ուղարկվել են կողմերին:
Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Ջալալյանը 16.10.2023 թվականից մինչև 20.10.2023 թվականը ներառյալ գտնվելու է ՀՀ Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպվող դատավորների տարեկան պարտադիր վերապատրաստման գործընթացում, հետևաբար սույն գործով 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հրավիրված նախնական դատական նիստը չի կայանալու, ուստի այն տեղափոխվում է 2023 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի <<Աջափնյակ-2>> նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա):
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական` Ն. Խաչատրյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`