ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԿԴ/0231/04/17 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
23.10.2023
Վաղարշակ Օսիպյանին
(ՌԴ, ք.Մոսկվա, Մ Մոսֆիլմովսկայա փող., 17/25 շենք, բն. 122)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.09.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր Գագիկ Զախարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 10.07.2023 թվականի որոշման դեմ թիվ ԵԿԴ/0231/04/17 սնանկության գործով ըստ դիմումի Սվետլանա Կարապետյանի՝ «Պրոգրես Ագրո» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Գործով պարտատեր Վաղարշակ Օսիպյանի վերջին հայտնի բնակության վայրը` ՌԴ, ք.Մոսկվա, Մ Մոսֆիլմովսկայա փող., 17/25 շենք, բն. 122 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`