Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/13721/02/23 քաղաքացիական գործով Արմեն Վալերիկի Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ2/13721/02/23





ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.07.2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Արամ Մկրտչյան), ծանոթանալով «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,

ՊԱՐԶԵՑ

«Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունը 12.07.2023թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Արմեն Վալերիկի Հարությունյանի՝ ինքնակամ կառույցը քանդելուն և հողամասը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին են տրամադրվել 17.07.2023 թվականին:
Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ




Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`