Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/28077/02/23 քաղաքացիական գործով Գայանե Հրաչիկի Զաքարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/28077/02/23

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 սեպտեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,

ՊԱՐԶԵՑ

«Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Գայանե Հրաչիկի Զաքարյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքը ձեռքբերողին օտարել պարտավորեցնելու, որպես իրավական հետևանք Գայանե Հրաչիկի Զաքարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու՝ որպես հետևանք «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը ճանաչելով, Գայանե Հրաչիկի Զաքարյանին հանձնման-ընդունման ակտով 2-ամսյա ժամկետում գույքը «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությանը հանձնել և ազատել պարտավորեցնելու պահանջների մասին, որը դատավոր Տ. Գրիգորյանի՝ 05.09.2023թ. որոշմամբ վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին է ներկայացվել 13.09.2023թ. և մակագրվել դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել 14.09.2023թ.
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 127-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Հայցադիմումի ներկայացման սկզբնական օր համարել՝ 30.08.2023թ.:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`