Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/59393/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ թիվ՝ ԵԴ/59393/02/21

Պատասնող՝ Ալիշան Գարասարգիսեան
հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 3 նրբ., 4/6 շ, 24 բն.


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հոկտեմբերի 16-ին
ծանոթանալով ըստ հայցի «ԴԻԻՄ ՔՈՄՅՈՒՆԻՔԵՅՇՆԶ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Ալիշան Հովիկի Գարասարգիսեանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյան) կողմից 28.11.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյան) կողմից 28.11.2022 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու մասին որոշում և կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ուղարկվել է Հարկադիր կատարման ծառայություն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ. Հովակիմյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով թիվ ԵԴ2/7574/02/23 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի հոկտեմբերի 2-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի «ԴԻԻՄ ՔՈՄՅՈՒՆԻՔԵՅՇՆԶ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Ալիշան Հովիկի Գարասարգիսեանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/59393/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:40-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` 010241962

Էլ. փոստ`