Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/10435/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ թիվ՝ ԵԴ/10435/02/21

Պատասնող՝ ԱՎԵ Էլմոնտաժ ՍՊԸ
հասցե՝ ք. Երևան, Մայիսի 9-ի փող., 49/5


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի հոկտեմբերի 5-ին
ծանոթանալով ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ «ԱՎԵ Էլմոնտաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Պատասխանող)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ա. Դանիելյան) կողմից 01.04.2021 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ա. Դանիելյան) կողմից 01.04.2021 թվականին կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում և կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն:
Դատարանի դատավոր Ա. Դանիելյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 15.09.2021 թվականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Ս. Իսկանդարյանին:
Դատարանի (դատավոր` Ս. Իսկանդարյանի) կողմից 01.10.2021 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ս. Իսկանդարյանի) կողմից 19.01.2022 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի դատավոր Ս. Իսկանդարյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 31.05.2022 թվականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Ա. Փիլոսյանին:
Դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյանի) կողմից 03.06.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյանի) կողմից 11.10.2022 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանի դատավոր Ա. Փիլոսյանի լիազորությունները դադարելու հիմքով քաղաքացիական գործը 01.02.2023 թվականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Մ. Հովակիմյանին:
Դատարանի (դատավոր` Մ. Հովակիմյանի) կողմից 13.02.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ. Հովակիմյանի գործուղման ժամկետը ավարտվելու հիմքով թիվ ԵԴ/10435/02/21 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «ԱՎԵ Էլմոնտաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/10435/02/21 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2023 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` 010241962

Էլ. փոստ`