Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/27965/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Կարապետ Միքայելի Նալբանդյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

16.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Գայանե Հմայակի Խաչատրյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Կարապետ Միքայելի Նալբանդյանի, <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ), երրորդ անձ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ նաև Երրորդ անձ)՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Գայանե Հմայակի Խաչատրյանի ընդդեմ Կարապետ Միքայելի Նալբանդյանի, <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի, երրորդ անձ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 04.12.2023 թվականին, ժամը` 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`