Թիվ ԵԴ2/7451/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
20.11.2023
ԵԴ2/7451/02/23
Հայցվոր՝ Կամրջակ սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպություն
Հասցե՝ ք. Երևան, Դրոյի փողոց, 23 շենք, 27 բնակարան
Հայցի ապահովման միջոցը վերացնելու և/կամ ձևափոխելու մասին միջնորդությունը քննելու նպատակով թիվ ԵԴ2/7451/02/23 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Կամրջակ սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության ընդդեմ Բենյամեն Ռուբենի Աղամալյանի և Մարինե Հակոբի Աղամալյանի գումարի բռնագանձման պահանջի մասին, հրավիրվել է դատական նիստ, այն նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 10:30-ին (դատական նիստերի դահլիճ 6) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10
Հեռ..` ..
Էլ. փոստ`