Թիվ ԵԴ/11916/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում
21.11.2023
Պատասխանող՝ <<ԷՎՌ>> ՍՊԸ-ին
/ՀՀ, Արարատի մարզ, Դիմիտրով, Բարեկամության փ․, տուն 25․/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Համերաշխ ընտանիք>> ՍՊ ընկերության ընդդեմ Իրինա Վիկտորի Ավետիսյանի, Բաղդասար Զալիբեկի Ավետիսյանի և <<ԷՎՌ>> ՍՊ ընկերության՝ անշարժ գույքի անհատույց օգտագործման /փոխատվության/ պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/11916/02/23 քաղաքացիական գործը:
Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 10:45-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`