Հրապարակային ծանուցում ԱՌ ԱԼԼՈՅՍ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ ՏՆՕՐԵՆ՝ ԿԱՐԵՆ ԱԶԱՏԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
25.12.2023
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 8-ին փոստային ծառայության միջոցով Ձեզ է ուղարկվել «ԱՌ ԱԼԼՈՅՍ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու կապակցությամբ ծանուցում Ձեր մասնակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու նպատակով, քանի որ ծանուցումը Ձեր կողմից չի ստացել և օրենքով սահմանված կարգով ապահովելու Ձեր մասնակիցությունը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, կրկին ծանուցումը ուղարկվում է փոստով և միևնույն ժամանակ տեղադրվում Ազդարար համակարգ պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով։
Այսպիսով, դուք հրավիրվում եք Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժին՝ «ԱՌ ԱԼԼՈՅՍ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում 2023 թվականի դեկտեմբերի 07-ի կազմված թիվ 02/11 ստուգման ակտի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Ձեր մասնակցությամբ (ներկայությամբ) կազմելու։
Խնդրում եմ 2024 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 11։00-ին ներկայանալ՝ ՀՀ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին Սբ. Գրիգոր Լուսավորիչ 27 ա հասցե։