Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԱՔԴ/0623/02/14 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

26.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ «Ռուքոստրոյ» ՍՊԸ
ք. Երևան, Վաղարշյան 8

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն.Հարությունյան) վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/0623/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արարատ-Ճանշին» ՍՊԸ ընդդեմ «Ռուքոստրոյ» ՍՊԸ` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.12.2023թ. որոշմամբ թիվ ԵԱՔԴ/0623/02/14 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ՝ 24.01.2024թ., ժամը՝ 12:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):
Դուք ծանուցվում եք 24.01.2024թ., ժամը՝ 12:30-ին ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա)՝ թիվ ԵԱՔԴ/0623/02/14 քաղաքացիական գործով որպես պատասխանող նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված պատասախանողի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`