Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0236/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

ՀՀ Սյունիքի մարզ ք.Սիսիան, Գ. Նժդեհի 6, հեռ. 0283-2-3220, E-mail sisian@court.am

ԴԴԱ-17- Ե
20 դեկտեմբերի 2023թ.

Հայցվոր` Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի
ներկայցուցիչ` Հարություն Մելքոնյանին
ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 207 սենյակ

Պատասխանող՝ Նելլի Գառնիկի Բեգլարյանին
ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք,Թումանյան 1-ին նրբանցք,1-ին տուն

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0236/02/22



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ


Տեղեկացնում եմ, որ ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության ընդդեմ Նելլի Գառնիկի Բեգլարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՍԴ3/0236/02/22 քաղաքացիական գործով, 2023 թվականին նշանակված դատաքննության նիստում Դատարանն արձանագրային որոշմամբ որոշել է հայցվոր ընկերության ներկայացուցչի կողմից 12.10.2023 թվականին փոստին հանձնված «Դիրքորոշում Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման վերաբերյալ» գրավոր փաստաթղթին կից ներկայացված գրավոր նյութերը չթույլատրել/չընդունել, այն պատճառաբանությամբ, որ Դատարանի որոշմամբ սահմանվել էր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար դատավարական ժամկետ՝ մինչև մինչև 04.10.2023 թվականը, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստը ներառյալ, իսկ նյութերը Դատարան է ներկայացվել այդ ժամկետի ավարտից հետո և չի ներկայացվել դատավարական ժամկետ վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
Նույն նիստում, Դատարանը գտել է, որ անհրաժեշտ է կայացված որոշման վերաբերյալ իրազեկել դատավարության մասնակիցներին և նշված պատճառաբանությամբ որոշել է հետաձգել դատաքննության նիստը և հաջորդ դատաքննության նիստը նշանակվել է 2024թ.փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե`ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել
գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդհոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝«1.Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:


Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:



Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`