Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/0141/02/19 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեռ․ 0285 5-29-03, syuniq@court.am

Պատասխանող՝ Յունես Զարե Ռաջաբի Աքբարիին
ք․Մեղրի, Անդրանիկի փ․, 36 շ․, բն․1
Բնակության հասցե՝ ք․Երևան, Տիգրան Մեծի փ․, շ․ 3, բն․ 6

Թիվ ՍնԴ/0141/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «ՍԹՈՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի՝ ընդդեմ Յունես Զարե Ռաջաբի Աքբարի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի փետրվարի 16-ին, ժամը` 11:00-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2/։
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`