ՍԴ2/0244/02/20 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում
03.01.2024
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ․ Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syuniq@court.am
Պատասխանող՝ Սամվել Կարոյի Հակոբյանին
ՀՀ, ք․Երևան, Դավթաշեն, 2թղմ., շ․34, բն․48
Թիվ ՍԴ2/0244/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի՝ ընդդեմ Սամվել Կարոյի Հակոբյանի՝ 179500 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի փետրվարի 23-ին, ժամը 11։20-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում։
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2
Հեռ..` (0285) 5-29-03
Էլ. փոստ`