Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԿԴ/13441/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

09.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոտվածի 6-րդ մաս


Հայցվոր «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի
Ներկայացուցիչ Վաղարշակ Ավետիսյանին
ք․Երևան, Հյուսիսային պողոտա 1, 4-րդ հարկ, գրասենյակ

Պատասխանող՝ Արմեն Սերոբի Ավագյանին
ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճըն, Տոռոզյան փ․ 16 շ․ 43 բն․

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն․Թորոսյանիս վարույթում է քննվում թիվ ԿԴ/13441/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Սերոբի Ավագյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 24.01.2024 թվականին ժամը 14։00-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Աբովյան քաղաքի նստավայրում (հասցե՝ք․Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք, նիստերի դահլիճ թիվ 2 )։
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ), իսկ ներկայացուցչի դեպքում նաև լիազորությունները (կամ պաշտոնեական դրությունը) հաստատող փաստաթղթով։
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները և այլ անձինք սույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են ներկայացվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին կցվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով, իսկ պետական տուրքի վճարման անհրաժեշտության դեպքում այն վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը` պատճենի տեսքով` առցանց եղանակով դատարանին դրա իսկությունն ստուգելու հնարավորություն տվող գաղտնագրի արտացոլմամբ կամ էլեկտրոնային բնօրինակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի պահանջը չկատարելու դեպքում դատարանը չի քննարկի ներկայացված դատավարական փաստաթուղթը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-4-րդ մասերի համաձայն՝ Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է: Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Սույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա․ՄԿՐՏՉՅԱՆ






Հասցե` ք․ Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք

Հեռ..` +374-222-2-01-63

Էլ. փոստ`