Ո Ր Ո Շ ՈՒ Մ 19 դեկտեմբերի 2023 թվականի N 5480-Ա ԷՐԻԿ ԷՄԶԱԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22.01.2024
3․ Եզրափակիչ մաս․
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1. Էրիկ Էմզաի Հակոբյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար՝ 200 000 (երկու հարյու հազար) ՀՀ դրամ և թույլատրել իրավախախտում կատարած անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավում։
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
Հասցե` ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
Հեռ..` (0235) 20915
Էլ. փոստ`