Թիվ ԿԴ1/5061/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
23.01.2024
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1/5061/02/19
ԴԴ 23
«____»______________ 2023թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր՝ Արմինե Դավթյանին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան,
Էներգետիկայի հանրակացարան, 301 սենյակ
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նորք Մարաշ բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ընդդեմ Զինաիդա Այունցի, Արմինե Դավթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Արմինե Դավթյանի ընդդեմ Նորք Մարաշ բժշկական կենտրոն ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ Զինաիդա Այունցի՝ ապօրինի հարստացման արդյունքում ստացված գումարը ետ վերադարձնելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունվարի 29-ին, ժամը 12:00-ին (դատական նիստերի դահլիճ 1) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ներկայանալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դժվար է պատճենահանել, ուստի Դուք ծանուցվում եք, որ նշված փաստաթղթերը դեպոնացված են և դրանց հետ կարող եք ծանոթանալ դատարանում:
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1
Հեռ..` +374 222 2-69-26
Էլ. փոստ`