Թիվ ԵԴ/22494/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցում
01.02.2024
Պատասխանող՝ Անուշ Արտեմի Օսիպովային
/ՀՀ, ք.Երևան, Սարի Թաղ 28 փ․, տուն 5/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/22494/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Անուշ Արտեմի Օսիպովայի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատարանը 2024թ-ի փետրվարի 01-ի նախնական դատական նիստում համարել է գործը դատաքննության նախապատրաստված և որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության 2024թ-ի հոկտեմբերի 01-ին, ժամը 10:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`