Թիվ ՇԴ/3091/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
01.02.2024
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183
26 հունվարի 2024թ.
Գործ - № ՇԴ/3091/02/19
ՇԴ-25-Ե
Թիվ ՇԴ/3091/02/19 քաղաքացիական գործով
Պատասխանող Լաուրա Լեռնիկի Մխիթարյանին
1./ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Չարենցի փող., 10 շենք, բն. 8/
2./ՀՀ, ք. Երևան, Արարատյան զանգված, Կուրղինյան նրբանցք 2-րդ շենք, 37 բն./
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
26.01.2024թ, որոշման համաձայն՝ թիվ ՇԴ/3091/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արմոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Լաուրա Լեռնիկի Մխիթարյանի՝ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2024թ․ փետրվարի 28-ին, ժամը 15։30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի թիվ 7 դատական նիստերի դահլիճում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
ՀՀ քաղաքացիական դատաարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
ԴԱՏԱՎՈՐ` Հ.ԱՂԱՔԱՐՅԱՆ
Դատավորի օգնական՝ Ա.Իկիլիկյան
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական՝ www.court.am և դատական տեղեկատվական՝ www.datalex.am կայքերից:
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` /0312/-5-01-83
Էլ. փոստ`