Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9555/02/23 քաղաքացիական գործով Արաքս Հրաչյայի Դիլանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ` նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Րաֆի Մուսա Սողոմոնյանի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Արաքս Հրաչյայի Դիլանյանի, Թերեզա Գուրգենի Քոչարյանի (այսուհետ` նաև Պատասխանողներ)` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Րաֆի Մուսա Սողոմոնյանի ընդդեմ Արաքս Հրաչյայի Դիլանյանի, Թերեզա Գուրգենի Քոչարյանի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ` 22.02.2024 թվականին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 41 Ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`