Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/4598/02/23 քաղաքացիական գործով Գագիկ Թորոսի Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ` նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Ալվարդ Սմբաթի Խաչատրյանի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Գագիկ Թորոսի Խաչատրյանի (այսուհետ` նաև Պատասխանող)` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Ալվարդ Սմբաթի Խաչատրյանի ընդդեմ Գագիկ Թորոսի Խաչատրյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու պահանջի մասին, ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ` 22.02.2024 թվականին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 41 Ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`