Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com Ո Ր Ո Շ ՈՒ Մ 21 դեկտեմբերի 2023 թվականի N 5541-Ա ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
<<ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 29․1 հոդված, 59-րդ հոդված

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով սահմանադրությամբ, հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ՝

1. Վերսկսել Սահակ Աղասու Սահակյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը և հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 1․794․515 (մեկ միլիոն յոթ հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ գումար՝ որպես անշարժ գույք հարկի /900415006015/, հողի հարկի /900415181040/ և փոխադրամիջոցի գույքահարկի /900415181032/ գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:

Հասցե` ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

Հեռ..` (0235) 20915

Էլ. փոստ`