Թիվ ԼԴ/0056/02/24 քաղաքացիական գործով հաղորդագրություն
09.02.2024
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-31, lori@court.am
Քաղաքացիական գործ
ԼԴ/0056/02/24
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) վարույթում է գտնվում թիվ ԼԴ/0056/02/24 քաղաքացիական գործն ըստ դիմումի Աբրահամ Նազարեթի Գանյանի՝ Կարապետ Նազարեթի Գանյանին (ծնված՝ 30․09․1959թ․) անհայտ բացակայող ճանաչելու պահանջի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Սույն գործով դատական նիստը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 22․04․2024թ.՝ ժամը «15։30»-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` (0322) 2-40-31
Էլ. փոստ`