Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0877/02/17 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

15.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝ Արշակ Սամվելի Ավագյանին
Հասցե՝ ք. Երևան, Արաբկիր, Կոմիտասի պ., 35Ա 26


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0877/02/17

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ, ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 փետրվարի 2024թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)՝

նախագահությամբ՝

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ՝ դատավոր Նարինե Անանյանի,

Ռուզաննա Մամյանի,

պատասխանող Արշակ Սամվելի Ավագյանի,

վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն
պահանջներ չներկայացնող երրորդ անձ
Էդգար Ամիրյանի ներկայացուցիչ ԱրսենՄեսրոպյանի,

դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ընդդեմ Արշակ Սամվելի Ավագյանի, պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Էդգար Սերոժի Ամիրյանի և «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Տավուշի տարածքային բաժին, ուրիշի ապօրինի տիրապետությունից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին քաղաքացիական գործով Արշակ Սամվելի Ավագյանի, պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Էդգար Սերոժի Ամիրյանի և «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունները՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

1. ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Արմենակյան) 26.05.2022 թվականի վճռով ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ընդդեմ Էդգար Սերոժի Ամիրյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Տավուշի տարածքային բաժնի` ուրիշի ապօրինի տիրապետությունից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին քաղաքացիական գործով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2022 թվականի որոշմամբ Էդգար Սերոժի Ամիրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և քաղաքացիական գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Որոշմամբ նշվել է, որ «դատարանը պատշաճ չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի [նախկին] 149.8-րդ կետով նախատեսված դատավարական գործողությունները, այն է՝ չի պարզել հայցի առարկան և հիմքը, վիճելի իրավահարաբերության բնույթը. բողոքաբերը ժխտել է … տարածքն իրեն սեփականության իրավունքով պատկանելու հանգամանքը, ըստ այդմ՝ պատշաճ պատասխանող լինելու հարցը, … մինչդեռ դատարանը նշված փաստն ապացուցելու պարտականություն պատասխանողի համար չի սահմանել»:
Սույն քաղաքացիական գործը Դատարանին մակագրվել է 22.03.2023թ.: Դատարանի 28.03.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել 08.05.2023թ.:
30.05.2023թ. կայացած դատական նիստին Դատարանը որոշել է ոչ պատշաճ պատասխանող Էդգար Սերոժի Ամիրյանին փոխարինել Արշակ Սամվելի Ավագյանով և Էդգար Սերոժի Ամիրյանին ներգրավել որպես պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ դադարեցնելով վերջինիս՝ պատասխանողի դատավարական կարգավիճակը։
19.09.2023թ. որոշմամբ Դատարանը որոշել է որպես պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավել «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ին: Միաժամանակ նախնական դատական նիստ է նշանակվել 26.10.2023թ., որը հետաձգվել է և նշանակվել 21.12.2023թ.:
21.12.2023թ. նշանակված դատական նիստի ընթացքում Դատարանը քննարկել է պատասխանող Արշակ Ավագյանի, պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Էդգար Սերոժի Ամիրյանի և «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունները՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին:
21.12.2023թ. որոշմամբ Դատարանը սահմանել է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը և բաշխել է ապացուցման պարտականությունը կողմերի միջև՝ տրամադրելով ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար: Միաժամանակ նախնական դատական նիստ է նշանակվել 01.02.2024թ.:
01.02.2024թ. կայացած դատական նիստին Դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 15.02.2024թ.։

2. ՀԱՅՑՎՈՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
Դիմելով Դատարան՝ հայցվորը հայտնել է, որ ՀՀ Կառավարության 14.03.1997թ. թիկ 51 որոշմամբ Տավուշի մարզ, ք. Իջևան, Վալանսի 1 հասցեում գտնվող 479.4քմ մակերեսով գրադարանի շենքի նկատմամբ ճանաչվել է Իջևան համայնքի սեփականության իրավունքը, որի վերաբերյալ 30.06.2006թ. տրվել է թիվ 2203608 սեփականության վկայականը:
Նշել է, որ Իջևան համայնքի ավագանու 14.10.2005թ. նիստի որոշումով համայնքի
սեփականությունը հանդիսացող Վալանսի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկում գտնվող
161.3քմ տարածքը ներկայացվել է աճուրդային վաճառքի, մեկնարկային գինր
սահմանելով 1.129.100 ՀՀ դրամ: Ավագանու որոշման հիման վրա Իջևանի
քաղաքապետի 08.11.2005թ. թիվ 151 որոշումով հիշատակված գույքը ներկայացվել է
աճուրդային վաճառքի:
Հայտնել է նաև, որ աճուրդը կայացել է 19.12.2005թ., որի լոտ հայտարարվել և վաճառվել է ք. Իջևան, Վալանսի 1 շենքի 2-րդ հարկի 161.3քմ տարածքը /արձանագրություն 1/, որի արդյունքում հաղթող է ճանաչվել էդգար Ամիրյանը: Նույն օրը աճուրդի արդյունքների
մասին կազմվել և ստորագրվել է արձանագրություն այն մասին, որ վաճառվել է
Վալանսի 1 շենքից 2-րդ հարկ, 161.3քմ տարածք, 1.298.465 ՀՀ դրամով, որը հաստատվել
է Իջևան համայնքի ղեկավարի 26.12.2005թ. թիվ 184 որոշումով: Աճուրդի լոտ
հայտարարվել և վաճառվել է 161.3քմ տարածք: Աճուրդի արդյունքների հիման վրա
17.08.2006թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Կնքված պայմանագրի 1 կետով և
նրա անբաժանելի մասը կազմող հատակագծով էդգար Ամիրյանին օտարվող տարածքը կազմել է՝ գրադարան 137.3քմ, բաց պատշգամբ՝ 4 հատ 24.0քմ, 1-ին հարկից բաց պատշգամբ՝ 40.2քմ, 2-րդ հարկից բաց պատշգամբ՝ 45.4քմ արդյունքում պայմանագրի առարկան կազմել է 246.9քմ, այսինքն 85.6քմ ավելի քան օտարվել է աճուրդով:
Պայմանագրի հիման վրա 15.09.2006թ. թիվ 2191735 անշարժ գույքի նկատմամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցման համաձայն Էդգար Ամիրյանի սեփականության իրավունքը գրանցվել է 161.3քմ տարածքի նկատմամբ, ուստի վերոգրյալ անհամապատասխանության արդյունքում պատասխանողի կողմից մինչ ներկա պահը փաստացի ավել տիրապետվում և օգտագործվում է 85.6քմ տարածք:
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 273-րդ, 274-րդ, 279-րդ և 464-րդ հոդվածները, ՀՀ Կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշումը, Հրապարակային սարկարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը՝ հայտնել է, որ ք. Իջևան, Վալանսի 1 հասցեում գտնվող 479.4քմ մակերեսով գրադարանի 2-րդ հարկից Է. Ամիրյանի սեփականությանն է անցել 161.3 քմ տարածք, իսկ 85.6քմ նկատմամբ պահպանվել է Իջևան համայնքի սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է ք. Իջևան, Վալանսի 1 հասցեում գտնվող գույքի 85.6քմ նկատմամբ ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը:
Պատասխանող Էդգար Ամիրյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել 85.6քմ տարածքը:
12.04.2018թ. դատարանում ստացվել է հայցվորի ներկայացուցիչ Ս. Սիրադեղյանի կողմից ներկայացված «Առարկություններ /հայցադիմումի պատասխանի/» վերտառությամբ փաստաթղթի պատճենը, որով հայտնել է, որ հայցադիմումի պատասխանը չի վերաբերվում հայցով առաջադրված առարկային: Իրենց կողմից կնքված պայմանագիրը վիճարկելու պահանջ չի դրվել, այլ խախտված սեփականության իրավունքի պաշտպանության: Կնքված պայմանագիրը սեփականության իրավունքի ծագման հիմք չէ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 563-րդ և 176-րդ հոդվածները՝ Սիրադեղյանը հայտնել է, որ աճուրդի լոտ հայտարարվել և վաճառվել է 161,3քմ տարածք և ըստ գործում առկա սեփականության վկայականի պատճենի նրա սեփականության իրավունքը գրանցվել է 161,3 քմ-ի նկատմամբ: Ավելին պատասխանողի կողմից նույնիսկ սեփականության վկայականի բնօրինակ չի ներկայացվել: Նման պայմաններում նշել է, որ անհիմն է 85,6քմ-ի նկատմամբ հավակնություններ դրսևորելը:
Հայտնել է, որ իրենց կողմից հարցում է արվել Անշարժ գույքի կադաստրին՝ խնդրո առարկա գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար և 05.03.2018թ. տրված N ԱՏ-01/03/2018-25-0008 տեղեկանքի համաձայն՝ Տավուշի մարզ, համայնք Իջևան, Վալանսի փողոց 1 հասցեի անշարժ գույքը գրանցված է Իջևան համայնքի անվամբ, սեփականության իրավունքով գրանցված շինություն՝ 479,4 քմ:
Նշել է, որ վկայակոչված օրենսդրական նորմերը և փաստերը հաստատում են, որ վիճելի գույքի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքը չի գրանցվել, հետևապես սեփականության իրավունք ձեռք չի բերվել:
Հայտնել է, որ նման փաստական հանգամանքների պայմաններում անհրաժեշտ է համարում կատարել հայցի առարկայի ծավալի ավելացում և միջնորդել է նաև 161,3 քմ տարածքի, ընդհանուր՝ 246,9քմ տարածքի նկատմամբ ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը:
12.12.2018 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Սուսաննա Սիրադեղյանը հստակեցրել է հայցապահանջը և հրաժարվել է ածանցյալ պահանջից:
24.05.2023թ. դատարանում ստացվել է հայցվորի դիրքորոշումը, որով հայտնել է, որ Արշակ Սամվելի Ավագյանին որպես նոր պատասխանող ներգրավվելու հարցի վերաբերյալ համայնքը չի առարկում, որպեսզի պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով, եթե ներկայացուցչի կողմից ներկայացվել է պատշաճ փաստաթուղթ գույքն Արշակ Սամվելի Ավագյանին պատկանելու մասին:
12.07.2023թ. դատարանում ստացվել է հայցվորի դիրքորոշումը, որով հայտնել է, որ որպես պատասխանող կարող է հանդես գալ գույքի սեփականտերը՝ Արշակ Սամվելի Ավագյանը, ուստի առարկել է միջնորդության դեմ, իսկ վարձակալը կարող է և պետք է տիրապետի ու օգտագործի այն տարածքը, որը իրեն տրվել է վարձակալությամբ:
26.10.2023թ. դատարանում ստացվել է հայցվորի դիրքորոշումը՝ հայցադիմումի պատասխանի վերաբերյալ: Ներկայացված դիրքորոշմամբ հայցվորը հայտնել է, որ հայցվորի կողմից կնքված պայմանագիրը վիճարկելու պահանջ չի դրվել, այլ խախտված սեփականության իրավունքի պաշտպանության, որի նկատմամբ հայցային վաղեմություն չի կարող կիրառվել: Թեև կողմերիս միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, այնուամենայնիվ պատասխանողի սեփականության իրավունքը գրանցվել է բացառապես 161.3 քմ ոչ բնակելի տարածքի նկատմամաբ, իսկ վիճելի գույքի՝ 85.6 քմ մակերեով բաց պատշգամբների (1-ին հարկից բաց պատշգամբ 40.2 քմ և 2-րդ հարկից բաց պատշգամբ 45.4քմ նկատմամբ այն չի գրանցվել, այսինքն պետական գրանցում չի ստացել: Կնքված պայմանագիրը սեփականության իրավունքի ծագման հիմք չէ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 135-րդ, 274-րդ և 344-րդ հոդվածները՝ հայտնել է, որ 05.03.2018թ֊ին ԿԱ ԱԳՊԿ Տավուշի տարածքային բաժնի կողմից տրված թիվ ԱՏ-01/03/2018-25-0008 տեղեկանքի համաձայն՝ Տավուշի մարզ, համայնք Իջևան, Վալանսի փողոց 1 հասցեի անշարժ գույքը գրանցված է Իջևան համայնքի անվամբ, սեփականության իրավունքով գրանցված շինություն 479.4 քմ:
Նշել է, որ աճուրդի լոտ հայտարարվել և վաճառվել է 161.3 քմ տարածք և ըստ գործում առկա սեփականության վկայականի՝ պատասխանողի սեփականության իրավունքը գրանցվել է 161.3քմ-ի նկատմամբ: Վիճելի գույքի նկատմամբ պատասխանողի որևէ իրավունք չի գրանցվել:
Հայտնել է, որ պատասխանողը չի ներկայացրել որևէ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ սեփականության իրավունքով հայցվորին պատկանող շինության մեջ ընդգրկված մուտքի, ելքի աստիճանահարթակները և 85.6 քմ մակերեսով բաց պատշգամբները օրինական հիմքով, այն է պայմանագրով կամ օրենքի հիման վրա տիրապետելու կամ դրանք ընդհանուր օգտագործման տարածքներ հանդիսանալու և պատասխանողի կողմից ելումուտի իրավունք ունենալու փաստերի վերաբերյալ:
Անդրադառնալով վիճելի գույքի սեփական տարածք մուտք գործելու և դրա շարունակությունը հանդիսացող պատշգամբներ հանդիսանալու փաստին, նշել է, որ տարածք մուտք գործելու համար գոյութուն ունի աստիճանահարթակ, որի նկատմամբ համայնքն առարկություններ չունի, իսկ պատշգամբները սեփական տարածք մուտք գործելու հարցում որևէ դեր չունեն:
Ուստի պնդել է պահանջը՝ պատասխանողի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել 85.6 քմ մակերեսով (1-ին հարկից բաց պատշգամբ 40.2 քմ և 2-րդ հարկից բաց պատշգամբ 45.4 քմ) բաց պատշգամբները:
Ստանալով Դատարանի 21.12.2023թ. «Ապացուցման պարտականությունը բաշխելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը` հայցվորի ներկայացուցիչը նոր ապացույց չի ներկայացրել, ինչպես նաև չի ներկայացել դատական նիստին:

3. ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՇԱԿ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
22.06.2023թ. դատարանում ստացվել է հայցադիմումի պատասխան, որով պատասխանող Արշակ Ավագյանը հայտնել է, որ Վալանսի փող. թիվ 1 շենքի ոչ բնակելի տարածքն էդգար Ամիրյանին սեփականության իրավունքով պատկանելու պայմաններում Արշակ Ավագյանը 11.01.2021թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերել տարածքը, ինչի նկատմամբ էլ 14.01.2021թ. գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքն այդ տարածքի նկատմամբ:
Հայցվոր Իջևանի համայնքը հայցով դատարան է դիմել 23.11.2017թ., այսինքն Իջևանի քաղաքապետի 08.11.2005թ. թիվ 151 և 26.12.2005թ. թիվ 184 որոշումներով համայնքի սեփականությունը հանդիսացող վիճելի տարածքի աճուրդային վաճառքի ներկայացնելուց և է. Ամիրյանին վաճառելուց 11 տարի անց, ինչը նշանակում է, որ համայնքի կողմից վերը նշված վարչական ակտերն այլևս վիճարկվել չեն կարող («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65֊րդ հոդ.):
Վկայակոչելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը՝ Արշակ Ավագյանը հայտնել է, որ նշված նորմից ուղղակիորեն բխում է պետ. գրանցման մասին տեղեկացված լինելու կանխավարկածը, ինչը նշանակում է, որ հայցվորը չի կարող վկայակոչել այն հանգամանքը, որ տեղյակ չի եղել իբր իր իրավունքների խախտման մասին, ինչի պաշտպանության հայցով էլ դիմել է դատարան:
Միաժամանակ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-335-րդ հոդվածները` հայտնել է, որ ակնհայտ է, որ Իջևան համայնքը բաց է թողել դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետը, ինչի կապակցությամբ դատարանին խնդրում է կիրառել հայցային վաղեմություն և Իջևան համայնքի հայցն ամբղջությամբ մերժել:
Նշել է, որ յուրօրինակ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ հայցվորի կողմից
պահանջվող տարածքը 85,6քմ մակերեսով հանդիսանում է աստիճանահարթակ և դրա
շարունակությունը հանդիսացող պատշգամբներ՝ 1-2 հարկերում, որոնք ծառայում են նաև
պատասխանողին իր տարածք մուտք գործելու միակ մուտքի հնարավորություն, բացի այդ ի
սկզբանե տարածքն էդգար Ամիրյանին վաճառելիս այդ մակերեսների նկատմամբ օգտագործման իրավունքը փոխանցվել է վերջինիս, որից հետո էլ 2021թ. նույն ծավալով ձեռք է բերվել պատասխանող Արշակ Ավագյանի կողմից, ինչը նշանակում է նաև, որ վերջինս հանդիսանում է գույքի բարեխիղճ ձեռքբերող և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդ. համատեքստում ևս տարածքի նկատմամբ պահանջ ներկայացվել և այն վերադարձվել չի կարող:
Հայտնել է նաև, որ իրացնելով իր, որպես սեփականատիրոջ իրավունքները, պատասխանող Արշակ Ավագյանը 05.02.2021թ. «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն իրեն սեփականության իրավունքով պատկանող 161,3քմ մակերեսով տարածքը հանձնել է վերջինիս, ինչից էլ բխում է, որ ներկայացված հայցապահանջի շրջանակներում, որպես տարածքի օրինական հիմքով տիրապետող տվյալ պահին հանդես է գալիս «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ն, ինչի կապակցությամբ էլ սույնով նաև միջնորդել է վերջինիս ներգրավել սույն քաղ. գործով որպես պատասխանող, իսկ Արշակ Ավագյանի դատավարական կարգավիճակը փոփոխել և նրան ներգրավել որպես պատասխանողի կողմում հանդես եկող ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Վերոգրյալ հանգամանքները նկատի ունենալով` դատարանին խնդրել է ներկայացված հայցապահանջների նկատմամբ կիրառել հայցային վաղեմություն և դրանք մերժել,
ինչպես նաև քննության առարկա դարձնել վերը նշված միջնորդությունները կողմերին
փոխարինելու առումով:
01.02.2024թ. դատարանում ստացվել է պատասխանող Արշակ Ավագյանի դիրքորոշումը, որով հայտնել է, որ ստացել է սույն քաղաքացիական գործով Էդգար Ամիրյանի ներկայացուցչի կողմից ուղարկված դիրքորոշումը՝ կապված հայցային վաղեմության միջնորդության քննության հանգամանքների հետ: Միաժամանակ հայտնել է, որ ինքը ևս միանում է միջնորդության մեջ նշված իրավական, փաստական փաստարկներին և խնդրել է դրանում նշված հանգամանքները, որպես պատասխանողի դիրքորոշում ևս ընդունել հիմք և բավարարել հայցային վաղեմություն կիրառելու պահանջը:

4. ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԿՈՂՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ՎԵՃԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ԷԴԳԱՐ ՍԵՐՈԺԻ ԱՄԻՐՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
20.02.2018թ. դատարանում ստացվել է հայցադիմումի պատասխան, որով Էդգար Ամիրյանը հայտնել է, որ 2005թ. Իջևանի ավագանու 14.10.2005թ որոշման հիման վրա, Իջևանի քաղաքապետի 08.11.2005թ. թիվ 151 և 26.12.2005թ. 184 որոշումներով համայնքի սեփականությունը հանդիսացող Վալանսի փողոցի թիվ 1 շենքի ոչ բնակելի տարածքը ներկայացվել է աճուրդային վաճառքի: Աճուրդում հաղթելուց հետո, իր և քաղաքապետարանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, ըստ որի վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում անշարժ գույք՝ գրադարան-479,4 ք.մ. ընդհանուր մակերեսով սեփականության իրավունքով, օտարվող մասը՝ 137,3 ք.մ., բաց պատշգամբ՝ 4 հատ-24 ք.մ., առաջին հարկից բաց պատշգամբ - 40,2 ք.մ., երկրորդ հարկից՝ 45,4 ք.մ. և աստիճանավանդակները մուտքի-ելքի իրավունքով և տարածքի օգտագործման իրավունքով, հասարակական կառուցապատման հողամաս՝ 0,0453 ք.մ. անհատույց օգտագործման իրավունքով, որը գտնվում է Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Վալանսի 1 հասցեում:
Հայտնել է, որ պայմանագրից հստակ երևում է, որ հայցվորի կողմից նշված 85,6 ք.մ. ընդգրկված է ինչպես այս պայմանագրի, այնպես էլ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում, գծագրերի մեջ: Հայտնել է, որ տվյալ դեպքում անվիճելի է, որ գործարքի կնքման ժամանակ գործարքի կնքման համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը առակա են եղել, այդ թվում հայցի առարկա հանդիսացող, հայցվոր կողմից նշված 85,6 ք.մ. նկատմամբ: Նշել է, որ Իջևանի համայնքի ավագանու 14.10.2005թ., Իջևանի քաղաքապետի 08.11.2005թ., 26.12.2005թ. Իջևանի քաղաքի Վալանսի փողոցի թիվ 1 շենքի տարածքի աճուրդային վաճառքի մասին թիվ 184 որոշումը հանդիսանում են վարչական ակտեր, որոնք էլ հանդիսացել են 17.08.2006թ. Իջևանի քաղաքապետարանի և Էդգար Ամիրյանի միջև գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման համար: Տվյալ գործարքը վավերացվել է նոտարի կողմից և ստացել է պետական գրանցում, այսինքն ՀՀ օրենսդրությամբ՝ Նոտարի մասին ՀՀ օրենքի և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքներով սահմանված կարգով՝ գործարքի օրինականությունը հաստատվել է համապատասխան իրավասություն ունեցող անձ հանդիսացող նոտարի և պետական մարմնի կողմից:
Վկայակոչելով Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը՝ հայտնել է, որ 2005թ. համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի կայացրած որոշումներից կնքված առուվաճառքի պայմանագրից անցել է տասը տարուց ավելի ժամանակ:
Միաժամանակ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 331-րդ, 332-րդ, 335-րդ հոդվածները, ՀՀ Վճռաբեկ դատարանի 08.05.2014թ. և 29.07.2011թ. որոշումները՝ հայտնել է, որ սույն հայցադիմումով Իջևանի քաղաքապետարանը փորձում է Իջևանի համայնքի 2005թ. որոշումներով և 17.08.2006թ. կնքված անշարժ գույքի պայմանագրով պետական գրանցում ստացած անշարժ գույքից ետ վերցնել 85,6 քմ, այն էլ այն դեպքում երբ վիճարկվող որոշումները և պայմանագիրը կարող էր վիճարկվել այն պահից սկսած 1 տարվա ընթացքում, երբ հայցվորը իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու հիմք ծառայող հանգամանքների մասին:
Նշել է, որ պատասխանողի կողմից մինչև ներկա պահը փաստացի ավել տիրապետվում և օգտագործվում է 85,6 ք.մ. տարածք, ինչն իր հերթին վկայում է, որ Իջևանի քաղաքապետարանը պարտավոր է իմանալ գործարքի անվավերության հիմք հանդիսացող հանգամանքների մասին: Իջևանի քաղաքապետարանի կողմից 85,6 քմ ետ վերցնելու հայցը Դատարան է ներկայացվել 23.11.2017թ., այսինքն՝ Դատարան դիմելու հայցային ժամկետի ակնհայտորեն լրացած լինելուց հետո:
Հայտնել է, որ սույն գործով հայցը ներկայացվել է ոչ միայն Օրենսգրքի 317-րդ հոդ. երկրորդ մասով սահմանված վիճահարույց գործարքներով ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ հայցային վաղեմության 1 տարվա ժամկետի, այլև Օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ընդհանուր 3 տարվա և ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության առավելագույն ժամկետ հանդիսացող տասը տարվա ժամկետի ավարտից հետո:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով մերժել հայցը՝ անկախ ներկայացված հայցի իրավական հիմքերի հիմնավորվածության աստիճանից: Քանի որ հայցադիմումը վերաբերվում է նաև իր սեփականության իրավունքի մի մասին՝ առանց իրավական հիմքի դադարեցնելու, ուստի անհրաժեշտ է համարում անդրադառնալ իր իրավունքների խախտման հարցի գնահատմանը:
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 60-րդ, 81-րդ հոդվածները, Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոկվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը՝ հայտնել է, որ հիմք ընդունելով սեփականության իրավունքի միջամտության՝ օրենքով նախատեսված դեպքի բացակայության փաստը անհրաժեշտ չի համարում անդրադառնալ սեփականության իրավունքի միջամտության թույլատրելիության մյուս հիմքերի գնահատմանը: Նշել է, որ քաղաքապետարանի սույն հայցադիմումով առկա է սեփականության իրավունքի անմիջականորեն միջամտություն, որը նախատեսված չէ օրենքով, ուստի չի կարող բխել հանրային շահից և անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակությունում:
Վերոգրյալի հիման վրա դատարանին խնդրել է Իջևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայցադիմումը ամբողջությամբ մերժել, խնդրել է նաև կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով ևս մերժել հայցը:
17.01.2024թ. դատարանում ստացվել է պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Էդգար Սերոժի Ամիրյանի ներկայացուցչի դիրքորոշումը, որով Էդգար Սերոժի Ամիրյանի ներկայացուցիչը հայտնել է, որ այն հանգամանքը, որ ք. Իջևան, Վալանսի 1 հասցեում գտնվող շենքն իրենից ներկայացնում է բազմաբնակարան շենք, քանի որ առկա են մեկից ավելի սեփականատերեր, անվիճելի փաստ է, իսկ այն, որ աստիճանավանդակները և մուտքի-ելքի համար անհրաժեշտ տարածքները չեն կարող պատկանել սեփականատերերից միայն մեկին ևս անվիճելի է, ավելին, դրանց կարգավիճակը օրենքներով սահմանվել է որպես բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն:
Վերոգրյալի հիման վրա ուղղակիորեն անհերքելի փաստ է, որ հայցվորը չի կարող վեճի առարկա գույքի նկատմամբ իրավունքի ճանաչման կամ առավել ևս այն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջ ներկայացնել, քանի որ օրենքով է սահմանվել երրորդ անձանց և պատասխանողի տվյալ գույքը օրինական տիրապետելու և օգտագործելու իրավական ռեժիմն, ուստի վերջիններս ապօրինի չեն տիրապետում այն և հետևաբար հայցվորն էլ իր հերթին չի կարող հիմնավորել իր պահանջների հիմքում ընկած փաստերը, ինչը նշանակում է, որ վերջինիս կողմից ներկայացված հայցն ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման, ինչը և խնդրել է դատարանին:

5. ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԿՈՂՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ՎԵՃԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ «ԶԵԹ ԴՐԱՅՎ» ՍՊԸ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
12.10.2023թ. դատարանում ստացվել է հայցադիմումի պատասխան, որով պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ղազարյանը հայտնել է, որ հայցվոր Իջևանի համայնքը հայցով դատարան է դիմել 23.11.2017թ., այսինքն Իջևանի քաղաքապետի 08.11.2005թ. թիվ 151 և 26.12.2005թ. թիվ 184 որոշումներով համայնքի սեփականությունը հանդիսացող վիճելի գույքի աճուրդային վաճառքի ներկայացնելուց և է. Ամիրյանին վաճառելուց 12 տարի անց, ինչը նշանակում է, որ համայնքի կողմից կայացված վարչական ակտերն այլևս վիճարկվել չեն կարող («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65֊րդ հոդ.):
Վկայակոչելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը՝ «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ղազարյանը հայտնել է, որ նշված նորմով հիմնավորվում է պետ. գրանցման մասին տեղեկացված լինելու փաստը, ինչը նշանակում է, որ հայցվորը չի կարող վկայակոչել այն հանգամանքը, որ տեղյակ չի եղել իր իրավունքների խախտման մասին, ինչի պաշտպանության հայցով դիմել է դատարան:
Միաժամանակ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-335-րդ հոդվածները, հայտնել է, որ ակնհայտ է, որ Իջևան համայնքը բաց է թողել դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետը, ինչի կապակցությամբ դատարանին խնդրել է կիրառել հայցային վաղեմություն և Իջևան համայնքի հայցն ամբղջությամբ մերժել:
Հայտնել է նաև, որ որպես սեփականատեր, պատասխանող Արշակ Ավագյանը 05.02.2021թ. «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն Արշակ Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 161,3քմ մակերեսով տարածքը հանձնել է «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ին, ինչից էլ բխում է, որ ներկայացված հայցապահանջի շրջանակներում, որպես տարածքի օրինական հիմքով տիրապետող տվյալ պահին հանդես է գալիս «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ն:
Միաժամանակ պնդում և հաստատում է, որ հայցվորի կողմից հետ պահանջվող 85,6քմ մակերեսով աստիճանավանդակները և պատշգամբները 1-2-րդ հարկերում հանդիսանում են վիճելի գույքի տարածք մուտք գործելու միակ հնարավոր տարբերակը և դրանց նկատմամբ այլ անձի իրավունքը ճանաչելու կամ այդ տարածքի նկատմամբ իրենց օգտագործման իրավունքը սահմանափակելով ըստ էության անհնարին կդառնա այդ վիճելի գույքի օգտագործումը և տիրապետումն ընդհանրապես, բացի այդ, բացակայում է հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջը բավարարելու որևէ իրավական հիմք և վերջինս բաց է թողել նաև դատական պաշտպանության դիմելու հայցային վաղեմության ժամկետը:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է ներկայացված հայցապահանջի նկատմամբ կիրառել հայցային վաղեմություն և դրանք մերժել:

6. ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՀՀ ԿԱ ԱԳՊԿ ՏԱՎՈՒՇԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ.
Երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Տավուշի տարածքային բաժինը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով հայցադիմումի պատասխան կամ որևէ դիրքրոշում չի ներկայացրել:

7. ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԷԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ.
1. 30.06.2006թ. տրված անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման թիվ 2203608 վկայականի պատճենի համաձայն՝ Տավուշի մարզ, ք. Իջևան, Վալանսի 1 հասցեում գտնվող գրադարանի նկատմամբ ՀՀ Կառավարության 14.03.97թ. թիվ 51 որոշման հիման վրա գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը: Անհատույց օգտագործման իրավունքով գրանցված հողամաս՝ 0.0453 հա, սեփականության իրավունքով գրանցված շինություն՝ 479.4 քմ:
2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամաբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 05.03.2018 թվականի թիվ ԱՏ-01/03/2018-25-0008 տեղեկանքի համաձայն՝ մարզ Տավուշ, համայնք Իջևան, Վալանսի փողոց 1 հասցեի անշարժ գույքը գրանցված է Իջևան համայնքի անվամբ, հիմք՝ ՀՀ Կառավարության որոշում թիվ 51, 14.03.97թ., անհատույց օգտագործման իրավունքով գրանցված հողամաս՝ 0.0453 հա, սեփականության իրավունքով գրանցված շինություն՝ 479.4 քմ:
3. Էդգար Սերոժի Ամիրյանի, որը հետագայում կոչվելու է Վաճառող, և Արշակ Սամվելի Ավագյանի, որը հետագայում կոչվելու է Գնորդ, միջև 11.01.2021թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի պատճենի 1-ին կետի համաձայն՝ Վաճառողը վաճառում է, իսկ Գնորդը, որպես սեփականություն ձեռք է բերում մարզ Տավուշ համայնք Իջևան ք. Վալանսի փողոց թիվ 1 /մեկ/ ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 161.3 /մեկ հարյուր վաթսունմեկ ամբողջ երեք տասներորդական/ քմ․. սեփականություն հանդիսացող հասարակական նպատակային նշանակության տարածքից և 0.0453 /զրո ամբողջ չորս հարյուր հիսուներեք տասը հազարերորդական/ հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասից /նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման/, այսուհետև Անշարժ գույք, /Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ՝ Իրավունքի պետական գրանցման իրական ամսաթիվն է 14.03.2019թ. /երկու հազար տասնինը թվականի մարտի տասնչորս/: Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հատկացված 0.0453 հա մակերեսով հողամասի բաժնեմասը կազմում է 1613/6275 /մեկ հազար վեց հարյուր տասներեք կոտորակ վեց հազար երկու հարյուր յոթանասունհինգ/»:
4. 14.01.2021թ. տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին թիվ 14012021-11-0009 վկայականի համաձայն՝ Մարզ Տավուշ, համայնք Իջևան ք. Վալանսի փողոց 1 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր 11/01/2021թ. գ/մ 02 հիման վրա գրանցվել է Արշակ Սամվելի Ավագյանի սեփականության իրավունքը [կադաստրային ծածկագիր՝ 11-001-0126-0002, մակերեսը՝ 161.3քմ]:
5. Արշակ Սամվելի Ավագյանի (այսուհետ՝ Վարձատու) և «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Տաթևիկ Ռոբերտի Ղազարյանի (այսուհետ՝ Վարձակալ), միջև 05.02.2021թ. կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի պատճենի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ սույն պայմանագրով Վարձատուն վճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում ՀՀ, ք. Իջևան, Վալանսի փողոց 1 /մեկ/ ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը, բաղկացած՝ 161.3քմ մակերեսով տարածքից, այսուհետ՝ Գույք:
Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Գույքը Վարձատուին պատկանում է սեփականության իրավունքով: Անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական թիվ 14012021-11-0009, տրված է 14 հունվարի 2021թ.:
Պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ Գույքի նկատմամբ չկան գրանցված սահմանափակումներ, ինչը հաստատվում է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 20.01.2021թ. տրված թիվ ՄՏ-20012021-11-0377 միասնական տեղեկանքով: Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հատկացված 0.0453հա մակերեսով հողամասի բաժնեմասը կազմում է 1613/6275:
Պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ վարձատուն պարտավորվում է Գույքը հանձնել վարձակալի տիրապետմանն ու օգտագործմանը՝ երրորդ անձանցից ազատ վիճակում:
Պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ վարձակալության պայմանագիրը կնքվում է 5 /հինգ/ տարի ժամանակով:
Պայմանագրի 2.2 կետի համաձայն՝ Գույքը Վարձակալին է հանձնվել 01/01/2021թ.:
Պայմանագիրը վավերացվել է 05.02.2021թ. «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար Անուշ Ամիրխանյանի կողմից, գրանցված է սեղանամատյանում՝ թիվ 305:

8. ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Դատարանը գտնում է, որ Արշակ Սամվելի Ավագյանի, պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Էդգար Սերոժի Ամիրյանի և «Զեթ Դրայվ» ՍՊԸ-ի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունները՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, ենթակա են մերժման՝ հետևյալ պատճառաբանություններով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի (որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, իր 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ` «(...) վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից՝ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: (...): ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով (տե՛ս, «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայցային վաղեմությունը չի տարածվում` սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն՝
սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով նեգատոր հայցի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն,տևական և շարունակական են (տե´ս Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները և Կարինե Հարությունյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության և Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով ամրագրվել է այնպիսի խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավունքը (նեգատոր հայց), որոնք, չզրկելով սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավունքից, խոչընդոտում են նրա այլ` գույքի օգտագործման և տնօրինման լիազորությունների լիարժեք իրականացմանը` դրանով իսկ խախտելով այդ իրավունքները: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարել արձանագրել, որ նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողությունները հիմնված են վարչական ակտի վրա, ապա իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական ակտը վիճարկելու եղանակով (տե´ս Նվարդ Ղուկասյանն ընդդեմ Համլետ Մադոյանի թիվ ՇԴ/1609/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշված իրավական դիրքորոշումներին` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածներն ուղղված են ապահովելու սեփականատիրոջ՝ սահմանադրորեն երաշխավորված սեփականության իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում, վինդիկացիոն հայցի դեպքում պարտադիր պայման է սեփականությունը տիրապետելու հնարավորությունից սեփականատիրոջ զրկված լինելու փաստի առկայությունը, իսկ նեգատոր հայցի դեպքում սեփականատերը պետք է զրկված չլինի իրեն պատկանող գույքը փաստացի տիրապետելու հնարավորությունից: Այսինքն՝ վինդիկացիոն և նեգատոր հայցերի տարանջատման հարցում օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, թե սեփականատիրոջ իրավունքի խախտումն արդյո՞ք կապված է նրան իր գույքի տիրապետումից զրկելու հետ, թե` ոչ: Բոլոր այն դեպքերում, երբ խախտումը զուգորդված չէ սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավազորությունից զրկելով, գործ ունենք նեգատոր հայցի հետ, իսկ երբ խախտումն ուղեկցվում է սեփականատիրոջն իր գույքի տիրապետման հնարավորությունից զրկելով, գործ ունենք վինդիկացիոն հայցի հետ: Վինդիկացիոն հայցի մասին խոսք լինել չի կարող միայն այն դեպքում, երբ սեփականատերը խախտման արդյունքում ստեղծված իրավիճակում հնարավորություն ունի տիրապետել իր գույքը, իսկ եթե խախտման արդյունքում սեփականատերը մեկուսացվում է իր գույքի տիրապետումից, ապա նա իր իրավունքը կարող է պաշտպանել միայն վինդիկացիոն հ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`