Թիվ ԵԴ/5235/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում
15.02.2024
Պատասխանող՝ Վահագն Գագիկի Ալիխանյանին
/ՀՀ, ք.Երևան, Ա․ Խաչատրյան փողոց, 27 շ․, 13 բն /
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր՝ Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/5235/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Վալենտին Համբարձումի Նիկողոսյանի ընդդեմ Արմինե Լյուդվիգի Գասպարյանի, Վահագն Գագիկի Ալիխանյանի, <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության, <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության, <<ԱյԴի բանկ>> ՓԲ ընկերության, երրորդ անձինք՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ՀՀ կադաստրի կոմիտե՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և կիրառված արգելանքները վերացնելու պահանջների մասին:
Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատարանը 2024թ-ի փետրվարի 15-ի նախնական դատական նիստում համարել է գործը դատաքննության նախապատրաստված և որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության 2024թ-ի հոկտեմբերի 01-ին, ժամը 14:30-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`