ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ թիվ ԵԴ/19804/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Նաիրի հրատարակչություն ՓԲԸ-ի ծանուցագիրը դատաքննության որոշման վերաբերյալ:
15.02.2024
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19804/02/22
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ դատավոր ԱՆՆԱ ՇԻԼԱՋՅԱՆԻ
2024 թվականի փետրվարի 12-ին քաղաք Երևան
դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Արամի Վարդանյանի հայցն ընդդեմ Նաիրի հրատարակչություն ՓԲԸ, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Արմեն Արամի Վարդանյանին Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում վերկանգնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Արմեն Արամի Վարդանյանի ներկայացուցիչ Ալբերտ Արզումանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Քնարիկ Մարգարյանի, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 թ. ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Դատարանը (դատավոր՝ Լ.Սարգսյան) 27.04.2022 թվականին որոշում է կայացրել՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լ.Սարգսյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով 31.07.2023 թվականին թիվ ԵԴ/19804/02/18 քաղաքացիական գործը մակագրվել է նույն Դատարանի դատավոր Ա. Շիլաջյանին, աշխատակազմին է հանձնվել 03.08.2023 թվականին:
Դատարանի 08.08.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/19804/02/22 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել 18.12.2023 թվականին, ժամը 14:30-ին։
31.01.2024 թվականին ժամը 12:45-ին հրավիրված նախնական դատական նիստին ներկայացել են հայցվոր Արմեն Վարդանյանը վերջինիս ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանը, պատասխանողը Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերությունը պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել դատական նիստին: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 12.02.2024 թվականին ժամը 15:15-ին:
12.02.2024 թվականին ժամը 15:15-ին հրավիրված դատական նիստին ներկայացել են հայցվոր Արմեն Վարդանյանը վերջինիս ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանը, պատասխանողը Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերությունը պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
12.02.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը քննարկել է գործը դատաքննության նշանակելու հարցը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրացել է ապացույցներ և ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար Դատարանի կողմից սահմանված ժամկետը, գործը համարել է դատաքննության նախապատրաստված։
Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանող Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերությունը դատական նիստին չի ներկայացել, Դատարանը որոշել է գործի դատաքննությունը նշանակել 25.03.2024 թվականին, ժամը 16:00-ին և դատաքննություն նշանակելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկել կողմերին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Ըստ հայցի Արմեն Արամի Վարդանյանի հայցն ընդդեմ Նաիրի հրատարակչություն ՓԲԸ, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից 23.09.2020 ընդունված արձանագրությունն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք Արմեն Արամի Վարդանյանին Նաիրի հրատարակչություն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում վերկանգնելու պահանջի մասին քաղաքացիական գործը նշանակել դատաքննության 2024 թվականի մարտի 25-ին, ժամը 16:00-ին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի շենքում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 10):
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ՇԻԼԱՋՅԱՆ
Հասցե` Հր.Ներսիսյան 10
Հեռ..` 010-287-100
Էլ. փոստ`