Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/8151/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾ

թիվ ԵԴ/8151/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


Երրորդ անձ Արա Սարգսի Սիսակյանին
(ՀՀ քաղաք Երևան Սուրենյան 2 բնակարան 45)
Երրորդ անձ Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանին
(ՀՀ քաղաք Երևան Կոմիտասի պողոտա, 38/1 շենք, 26 բնակարան)
Երրորդ անձ «Ավտո Էքսպերտ» ՍՊԸ-ին
(ՀՀ քաղաք Երևան Շահամիր Շահամիրյան փողոց, 1 շենք, 123-124 բն.)

Ըստ հայցի Սարգիս Արայի Սիսակյանի ընդդեմ «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, վեճի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Արա Սարգսի Սիսակյանի, Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանի և «Ավտո Էքսպերտ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերության` ապահովագրական հատուցում վճարելու համար հիմք հանդիսացող փորձագիտական եզրակացությունն անարժանահավատ ճանաչելու և պատճառված վնասի դիմաց ապահովագրական հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունիսի 27-ին ժամը 16:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դատարանը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ և 218-րդ հոդվածները` հարկ է համարում
պարզաբանել նշված նորմերով պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իր իրավունքի մասին և դրա դատավարական կարգը նախատեսված 38-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք`
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր որպես՝ հայցվորի ներկայացուցիչ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:
Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.02.2024 թվականի «Միջնորդությունները քննության առնելու մասին« որոշումը «3» թերթից;




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ ք Երևան, Մովսես Խորենցու 162ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`