Թիվ ԱՎԴ1/0268/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Իրինա Կառլենի Ավանիսյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում
16.02.2024
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Թիվ ԱՎԴ1/0268/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Իրինա Կառլենի Ավանիսյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Արալեզ, Օրբելի փողոց, 11 տուն
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․ Սարգսյանի վարույթում գտնվող թիվ ԱՎԴ1/0268/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Վահրամ Սահակի Մինասյանի ընդդեմ Ներսես Երվանդի Ավանիսյանի, Ելենա Մարգարի Ավանիսյանի, Ալեքսեյ Ներսեսի Ավանիսյանի, Իրինա Կառլենի Ավանիսյանի, Լանա Ալեքսեյի Ավանիսյանի, Արսեն Ալեքսեյի Ավանիսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին նախնական դատական նիստ է նշանակվել 2024թ. ապրիլի 18-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայք նստավայրում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի թիվ 8, նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Ի գիտություն․ Ձեր չներկայանալը դատական նիստին արգելք չէ նիստը Ձեր բացակայությամբ անցկացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8
Հեռ..` 0 282 2 32 24
Էլ. փոստ`