ԵԴ/19777/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
19.02.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԵԴ/19777/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
Պատասխանող՝
Ֆիրուզմանդի Սարդարուդ Ալիռեզա Աբդոլալիի
(ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք Մոլդովական 56/1)
Թիվ ԵԴ/19777/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Ալիռեզա Բախթարի Իբրահիմի ընդդեմ Ֆիրուզմանդի Սարդարուդ Ալիռեզա Աբդոլալիի՝ հայցվորի բանկային հաշվից գումարների փոխանցման և այդ գումարներով իրականացված հետագա գործողությունների վերաբերյալ գրավոր հաշվետվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.09.2021 թվականի վճռի դեմ Ալիռեզա Բախթարի Իբրահիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( դատավոր Գ. Խաչատրյան) 31.01.2024 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
Հասցե` Գ.Նժդեհի 23
Հեռ..` 010-49-4811 316
Էլ. փոստ`