Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/7079/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/7079/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.02.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ՝ Սոնա Լևոնի Հովսեփյանի ներկայացուցիչ Տիգրան Գալստյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/7079/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Սոնա Լևոնի Հովսեփյանի ընդդեմ Արսեն Սերյոժայի Մկրտչյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սոնա Լևոնի Հովսեփյանը 21.02.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Արսեն Սերյոժայի Մկրտչյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 23.02.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.03.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.05.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/7079/02/23 քաղաքացիական գործով 2023 թվականի հունիսի 28-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/7079/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Սոնա Լևոնի Հովսեփյանի ընդդեմ Արսեն Սերյոժայի Մկրտչյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունիսի 21-ին, ժամը 15:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


Սոնա Լևոնի Հովսեփյանին
/ՀՀ, ք.Երևան, Կոմիտասի պողոտա, 54/1 շենք, բնակարան 57/

Սոնա Լևոնի Հովսեփյանի ներկայացուցիչ Տիգրան Գալստյանին
/ՀՀ, ք.Երևան, Աբովյան փողոց, 62 շենք, 31 շինություն/

Արսեն Սերյոժայի Մկրտչյանին
ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Կիսակայարան 8 կմ, տուն 1/1

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/7079/02/23 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Միևնույն ժամանակ հայցվոր կողմին պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն առ այն, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր` 1 թերթից:


Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`