Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նաիրա Հենրիկի Մովսիսյանը /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, գ.Ռաչպար, 4 փող․, 9 նրբ․, 16 տ./ 30.12.2023թ․-ին ստացել է համայնքի ղեկավարի 18.12.2023թ. N 8767 ծանուցումն ու 18.12.2023 թվականի դրությամբ տեղեկանքը /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և ,,Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /16.02.2024թ. արձանագրություն N67/որոշում եմ.

1.Նաիրա Մովսիսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով գանձել՝ աղբահանության վճարի՝ 24.500 ՀՀ դրամ 900435002135 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`