Թիվ ԵԿԴ/3480/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
21.02.2024
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3480/02/17
Նվեր Լևիկի Արամյանին
ՀՀ Արարատի մ., գ. Այգավան, Առափնյա 2 նրբ., տուն 2
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում 2024թ. մայիսի 07-ին, ժամը 10:25-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Նվեր Լևիկի Արամյանի ընդդեմ Հովհաննես Ռոբերտի Բալասանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես սկզբնական հայցով հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, նիստերի դահլիճ 10, հեռ.010/511813/405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 374 /010/51/18/13-405-406
Էլ. փոստ`