Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԴ/61070/02/22 քաղաքացիական գործով պատասխանող ԱՁ Արման Գևորգյանին ուղղված դատական ծանուցագիր:

22.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35

22 փետրվարի 2024թ.

Հա. ԵԴ/61070/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող ԱՁ Արման Գևորգյանին
/ՀՀ, ք. Երևան, Տերյան փող., 56 շենք, 26 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Աշտարակ կաթ>> ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արման Գևորգյանի՝ 194770 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ հաշվեգրելու և բռնագանձելու պահանջի մասին հա. ԵԴ/61070/02/22 քաղաքացիական գործով դատարանի 2024թ. փետրվարի 22-ի որոշմամբ գործը համարվել է դատաքննության նախապատրաստված, ավարտվել է նախնական դատական նիստը և գործը նշանակվել է դատաքննության՝ 2024թ. ապրիլի 08-ին, ժամը 09:45-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`