Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0280/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

23.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Պատասխանող՝ Դավիթ Յուրիկի Բարխուդարյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․Գորիս, Նոր Կյանք փ․, տ․ 19

Լիլիթ Անդրանիկի Դարբինյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․Գորիս, Նոր Կյանք փ․, տ․ 19

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0280/02/23

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ և 199-րդ հոդվածների համաձայն՝ թիվ ՍԴ3/0280/02/23 քաղաքացիական գործով ուղարկվում է «Նախնական դատական նիստն ավարտելու, գործը դատաքննության նշանակելու և պատճենի տեսքով ներկայացված ապացույցների բնօրինակները պահանջելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22․02․2024 թվականի որոշումը:
Հայտնում եմ, որ սույն գործով 22․02․2024 թվականի Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստն ավարտվել է և գործը նշանակվել է դատաքննություն 2024թ․ ապրիլի 02-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք․ Գորիս,Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Նույն որոշմամբ պահանջվել է մինչև դատաքննության նիստը ներառյալ դատարան ներկայացնել 08.04.2020 թվական թվագրված, պատասխանողների անունից տրված պարտավորագրի և 08.04.2020 թվական թվագրված «Անշարժ գույքի գրավի պայմանագիր» վերնագրված պայմանագրի բնօրինակները: Պարզաբանվում է, որ բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Դատավորի գործավար Ն.Հայրապետյան







Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`