Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ/10049/02/23 Քաղաքացաիակն գործով դատական ծանուցագիր

27.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ



ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Փոստային ինդեքս 2302, Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1, էլ. Փոստ kotayq@court.am, Հեռ. /0223/2-69-38

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/10049/02/23

ԴԴ 23

« » փետրվարի 2024թ

Պատասխանող՝ Արթուր Սեմյոնի Արզումանյանին
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան,Ճարտարագ.Քոլ.հնկց.,904բն.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Կից ուղարկվում է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2024 թվականի թիվ ԿԴ/10049/02/23 քաղաքացիական գործով որոշումը՝ քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ թիվ ԿԴ/10049/02/23 քաղաքացիական գործով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2024 թվականի մայիսի 14-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1.Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Առդիր՝ որոշումը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս,13 փողոց 1/1

Հեռ..` 0223-2-69-38

Էլ. փոստ`