Թիվ ԵԴ/15651/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
28.02.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ՝ «Բազալտշին» արտադրական կոոպերատիվին
(ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղարքունիք)
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 04.12.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/15651/02/21 դատական գործով, ըստ հայցի «Ռ. ՄԵԼՔՈՆՅԱՆ և ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ ընկերության ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերության և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի՝ ապահովագրական հատուցումը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 02.10.2023 թվականին կայացված վճռի դեմ «Ռ. ՄԵԼՔՈՆՅԱՆ և ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
«Բազալտշին» արտադրական կոոպերատիվին վերաքննիչ բողոքում նշված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղարքունիք հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/15651/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` 010-49-48-11/311
Էլ. փոստ`