ԹԻՎ ՍՆԴ/0238/04/24 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
01.03.2024
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պարտապան «ԱԳՐՈ ԻՆԴՈՒՍՏՐԻԱ» ՍՊԸ-ին
ք. Երևան, Մանանդյան փողոց 22 շենք, բնակարան 27
Տնօրեն՝ Տիգրան Խաչատուրյանին
ք. Երևան, Մանանդյան փողոց 22 շենք, բնակարան 27
ՀՀ Սնանկության դատարանի 26.01.2024 թվականի որոշմամբ ՀՀ ՊԵԿ-ի դիմումը «ԱԳՐՈ ԻՆԴՈՒՍՏՐԻԱ» ՍՊԸ-ին (գրանցման համար՝ 269.110.1072185, ՀՎՀՀ՝ 02279473, հասցե՝ ք. Երևան, Մանանդյան փողոց 22 շենք, բնակարան 27) սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Ծանուցվում եք, որ սույն սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են սնանկության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:
15-օրյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում դատարանը գործի քննությունը կիրականացնի Սնանկության մասին ՀՀ օրենքի 103-րդ հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով։
Սնանկության գործի մասին տեղեկատվությունը հասանելի է դատական համակարգ տեղեկատվական համակարգում՝ datalex.am։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ․ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Երվանդ Օտյան 53/2
Հեռ..` 74-28-20
Էլ. փոստ`