Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա․ ԵՇԴ/0580/02/16 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

06.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Էրեբունի նստավայր)
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95,99 հոդվածներով

Հա. ԵՇԴ/0580/02/16 քաղաքացիական գործով
<<Ա.Գ.Ա. Պետրոլ>> ՍՊԸ-ին
(հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Տիգրանյան փողոց, 53 շենք, բնակարան 49)

<<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊԸ-ին
(հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Թումանյան փողոց 21)


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի դատավարության մասնակից(ներ)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ <<Ա.Գ.Ա. Պետրոլ>> ՍՊ ընկերության` 18,742,646 ՀՀ դրամ գումարի չափով վարձավճարի պարտքի գումար, 22.01.2016թ.-ից մինչև պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար վարձավճարի չվճարված գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված 0.05 տոկոս դրույքաչափով տույժ բռնագանձելու, ինչպես նաև 26.07.2002թ.-ին կնքված հողի վարձակալության թիվ 926/ԳԱ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում գտնվող 600 քմ մակերեսով հողամասը Երևան համայնքին վերադարձնելը պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի <<Ա.Գ.Ա. Պետրոլ>> ՍՊ ընկերության ընդդեմ Երևան համայնքի, դատարանի որոշմամբ գործի քննությանը ներգրավված հակընդդեմ հայցով պատասխանող` Երևան համայնքի կողմում հանդես եկող և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացող երրորդ անձ` <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊ ընկերության` Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում Թումանյան փողոցից մինչև Վարդանանց փողոց Խանջյան փողոցին հարող Գետառի հատվածում գտնվող 600 քմ մակերեսով հողամասը վարձակալության պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում <<Ա.Գ.Ա. Պետրոլ>> ՍՊ ընկերությանը տրամադրելը պարտավորեցնելու և վարձակալության պայմանագրով սահմանված օգտագործման նպատակին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք Երևան համայնքին <<Ա.Գ.Ա. Պետրոլ>> ՍՊ ընկերությանը տրամադրելը պարտավորեցնելու պահանջների մասին հա․ ԵՇԴ/0580/02/16 քաղաքացիական գործը և թիվ ԵՇԴ/0580/02/16 քաղաքացիական գործին միացված թիվ ԵԴ/14377/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Ա.Գ.Ա. Պետրոլ>> ՍՊ ընկերության ընդդեմ <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>> ՍՊ ընկերության` <<Ա.Գ.Ա. Պետրոլ>> ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում Թումանյան փողոցից մինչև Վարդանանց փողոց Խանջյան փողոցին հարող Գետառի հատվածում գտնվող 600 քմ մակերեսով հողամասի ապօրինի տիրապետումը դադարեցնելը և հողամասն ազատելը <<Մուլտի Գրուպ Կոնցեռն>>ՍՊ ընկերությանը պարտավորեցնելու պահանջների մասին հա. ԵՇԴ/0580/02/16 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվում եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 05․09․2024 թվականին, ժամը՝ 14։00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի (հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա) դատական նիստերի թիվ 7 դահլիճում:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:
Դատարանը պարզաբանում է նաև, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` (…)
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա

Հեռ..` +374 (10) 57-66-13

Էլ. փոստ`