Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/56352/02/21 քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին որոշում-ծանուցումը

06.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Գեղամ Հրաչիկի Խաչատրյանին
ՀՀ, ք. Երևան, Վարդաշեն 2 փողոց, 2 շենք, բնակարան 4

Պատասխանող Գեղամ Հրաչիկի Խաչատրյանին
ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց, 35 շենք, բնակարան 83

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/56352/02/21 քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը:

ԵԴ/56352/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈւԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քննելով թիվ ԵԴ/56352/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Քրիստինե Գարունի Առաքելյանի ընդդեմ Գեղամ Հրաչիկի Խաչատրյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Քրիստինե Գարունի Առաքելյանը 16.12.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գեղամ Հրաչիկի Խաչատրյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.12.2021 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն վերադարձվել է:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/56352/02/21 քաղաքացիական գործով 27.12.2021 թվականին կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Քրիստինե Գարունի Առաքելյանի ներկայացուցիչ Տիգրան Ստեփանյանը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է: Դատարանը որոշել է վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/54406/02/21 քաղաքացիական գործով 27.12.2021 թվականին կայացրած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը:
Թիվ ԵԴ/56352/02/21 հայցադիմումը 07.04.2022 թվականին մակագրվել և 11.04.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարող Էրիկ Գևորգյանի կողմից կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին 28.06.2022 թվականի որոշումը դատարան է մուտքագրվել 05.09.2022 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.11.2022 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/56352/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.12.2022 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, գործը համարելով դատաքննության նախապատրաստված, 06.07.2023 թվականի որոշում է կայացրել նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը սույն գործի դատաքննութունն ավարտել է 19.02.2024 թվականին, և գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2024 թվականի մարտի 06-ը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը:
Գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը:
Դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով հայցվորը հայցադիմումում որպես պատասխանողի հաշվառման հասցե նշել է «ՀՀ, ք. Երևան, Վարդաշեն 2 փողոց, 2 շենք, բնակարան 4», մինչդեռ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Գեղամ Հրաչիկի Խաչատրյանը 18.01.2022 թվականից հաշվառված է «ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց, 35 շենք, բնակարան 83» հասցեում:
Դատարանը գտնում է, որ դատավարական փաստաթղթերն և ծանուցումները ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց, 35 շենք, բնակարան 83 հոսցեով ուղարկելու և Գեղամ Հրաչիկի Խաչատրյանի պատշաճ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ է վերսկսել սույն քաղաքացիական գործի քննությունը:
Վերոգրյալի հաշվառմամբ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Դատաքննության փուլով վերսկսել թիվ ԵԴ/56352/02/21 քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի Քրիստինե Գարունի Առաքելյանի ընդդեմ Գեղամ Հրաչիկի Խաչատրյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, և դատական նիստը նշանակել 26.03.2024 թվականին, ժամը 10:45-ին:


Դատավոր Ռ.Մ.Բունիաթյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`