Թիվ ԵԴ/1830/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
06.03.2024
Քաղաքացիական գործ` ԵԴ/1830/02/21
Հայցվոր՝ Մանվել Բորիսի Պողոսյանին
/ք.Երևան, Հ/Ա Բ2 թղմ., 140շ., բն. 36 /
Հայցվոր՝ Մարգարիտ Տելմանի Աղամալյանին
/ք.Երևան, Հ/Ա Բ2 թղմ., 140շ., բն. 36 /
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի Մանվել Բորիսի Պողոսյանը և Մարգարիտ Տելմանի Աղամալյանն ընդդեմ ՀՀ Երևանի քաղաքապետարանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/1830/02/21 քաղաքացիական գործը։
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի հունիսի 25-ին, ժամը` 10:40-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասոի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան
Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա
Հեռ..` +37410 51-18-13 411
Էլ. փոստ`