ԿԴ1/0007/02/20 քաղաքացիական գործով դատական նիստի հրապարակային ծանուցում
07.03.2024
ԿԴ1/0007/02/20 քաղաքացիական գործով դատական նիստի հրապարակային ծանուցում
Անի Աճեմյան Ռեսորթ ՍՊԸ
/ ՀՀ Կոտայքի մարզ գ. Արտավազ 1 փ., 1 նրբ., թիվ 1 հանգստյան տուն/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հարություն Շահենի Բալոյանի ընդդեմ Անի Աճեմյան Ռեսորթ ՍՊ ընկերության, «Աջամյան Ռեսորթ սենթըր» ՍՊ ընկերության՝ Հարություն Բալոյանին նախկին աշխատանքում՝ Անի Աճեմյան Ռեսորթ ՍՊ ընկերությունում որպես փոխտնօրեն վերականգնելու, Անի Աճեմյան Ռեսորթ ՍՊ ընկերությունից և «Աջամյան Ռեսորթ սենթըր» ՍՊ ընկերությունից համապարտությամբ հօգուտ Հարություն Շահենի Բալոյանի 161.224.734 ՀՀ դրամ բռնագանձելու, ինչպես նաև սկսած 30.04.2020 թվականից մինչև վճռի փաստացի կատարման օրն ամսական 650.000 ՀՀ դրամ և Աշխատանքային օրենսգրքով նախատեսված տուգանք բռնագանձելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2024թ. մարտի 22-ին, ժամը` 15:00-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատավորի գործավար Լ. Մարտիրոսյան
Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29
Հեռ..` +374224 2-16-12
Էլ. փոստ`